FIDH–ի ներկայացուցիչները նախարարի ուշադրությունն են հրավիրել 2008 թ-ի մարտի 1-ին զոհված տասը քաղաքացիների սպանության հանգամանքներին՝ նկատելով, որ «սպանության դեպքերից և ոչ մեկով մինչ օրս հետաքննություն արված չէ»։ Նախարարին ներկայցրել են նաև Նիկոլ Փաշինյանի և Սաշա Դավթյանի գործը։
ՀՌԱՀ ներկայացրած Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչների լույս աշխարհ գալու կապակցությամբ
ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն այսօր ներկայացրել է այն չափորոշիչները, համաձայն որոնց Հայաստանում հեռարձակվելու են հաղորդումներն ու ֆիլմերը: Հենց այդ չափորոշիչների հիման վրա էլ մշակվել է մի օրինագիծ, որը վերջին շրջանում դարձել է թեժ քննարկումների նյութ։ Ամալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր կարծիք է հայտնել, որ նոր չափորոշիչներն ամենևին էլ ծայրահեղական չեն, «մյուս կողմից էլ խիստ վախվորած չեն»։
Հայաստանյան մամուլում Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը հերքել է երեկ տպագրված այն տեղեկատվությունը, ըստ որի մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենի անցած շաբաթ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ինքն ասել է, թե Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կարող է համաներում կիրառվել։ Նախարարի մամուլի քարտուղարի փոխանցմամբ Գևորգ Դանիելյանը նշել է, որ համաներման կիրառում է համարվում նաև պատժի ժամկետի կրճատելը։