Մարտի 5-ին ՍԴ-ում տեղի կունենա հունվարի 10-ին կայացած ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով Նիկոլ Փաշինյանի հայցադիմումի քննությունը։
Այսօր ադրբեջանական կողմը Խոջալուի դեպքերի բոլորովին այլ պատկեր է ներկայացնում ու ողբերգական այս իրադարձություններն օգտագործում որպես հիմնական խաղաքարտ տեղեկատվական պատերազմում: Այն կադրերը, որոնք ներկայացվում են որպես Խոջալուի փաստագրություն, խեղաթյուրված են, որպես ականատես ասում է չեխ լրագրողուհին:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը դեսպանատանը կազմակերպած ընդունելության ժամանակ «Խիզախ կին» մրցանակ հանձնեց «ՍՈՍ-Թեղուտ» նախաձեռնության ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին: Դեսպանի խոսքով «Խիզախ կին» անվանումով մրցանակ երբեևէ չի եղել, և այն իր տեսակի մեջ առաջինն է։