Գազի գնի չհիմնավորված բարձրացումը դիտելով որպես զուտ կոռուպցիոն երևույթ, Հայաստանի ժողովրդի նկատմամբ վարչախմբի կողմից կատարվող կողոպուտ ու հանցագործություն՝ Հայ Ազգային Կոնգրեսը նախաձեռնել է դատական հայց՝ կայացված որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով։ Նշենք, որ արդեն 1000 քաղաքացի դիմել է ՀԱԿ-ի գրասենյակներ։
Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի սենատոր Ռոյ Էշբերնը, ով ԱՄՆ-ում հայտնի է որպես սեռական փոքրամասնությունների ակտիվ քննադատ, մարտի 8-ին ռադիոեթերում խոստովանել է, որ ինքը միասեռական է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
«ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ կողմից մարտի 8-ին հրապարակված զեկույցը անհրաժեշտ է խորը ուսումնասիրել։ Այնտեղ նշված թերությունների անգամ թռուցիկ դիտարկումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս․․․
Դատարանը անփոփոխ է թողել Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 19-ի վճիռը, որով Փաշինյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, սակայն կիրառել է համաներում և կիսով չափ կրճատել պատժի չկրած մասը:
«Դատարաններում միշտ չէ, որ պահպանվել է մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքը, խոշտանգումների և ճնշումների են ենթարկվել ականատես վկաները, ցուցմունքներ են կորզվել ոչ օրինական միջոցներով»,- արձանագրված է զեկույցում։