Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ-ն ողջունում են Սաշա Դավթյանի ազատ արձակումը և կոչ են անում անհապաղ քննություն անցկացնել նրան խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ։ 2010թ. փետրվարի 26-ին Վերաքննիչ դատարանը 1 տարով նվազեցրեց նրա ազատազրկման ժամկետը՝ թողնելով 3 տարի։ Սաշա Դավթյանի նկատմամբ կիրառվեց 2009թ. հունիսի 19-ին Ազգային ժողովի կողմից ընդունված համաներման մասին որոշումը և նրան անմիջապես ազատ արձակեցին։
Խարդախության մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտված Նշան Հարությունյանի փաստաբանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և առաջին ատյանի դատարանում՝դատավորների այլ կազմով գործը նոր քննության առնելու համար։ Գործն առաջին ատյան հետ բերելով՝ փաստաբանը հույս ունի այս կերպ իր պաշտպանյալին արդարացնել։
Ներկայացնելով վերաքննիչ բողոք դատախազությունը հիմնավորել է ճանապարհային ոստիկանության տեսուչներին կալանավորելու անհրաժեշտությունը: Ինչպիսին է լինելու Վերաքննիչ քրեական դատարանի դիրքորոշումը` կտեղեկանանք այսօր։ Սա այն նույն դատարանն է, որի որոշմամբ նախկինում կալանավորվել էին իրական տուժողները։
Տարվա լավագույն դատավոր մրցանակը սահմանվել էր այս տարվա փետրվարին, երբ Հայաստանի արդարադատության խորհրդի նիստում ձևավորվեց տարվա լավագույն դատավոր և տարվա լավագույն դատարան մրցանակներ հանձնող հանձնաժողով։
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց և ավարտվեց Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի բնակիչ Սաշա Դավթյանի բողոքի քննությունը, որով վերջինս խնդրել էր մասնակիորեն բեկանել իր նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած վճիռը ՀՀ քր.օրի 119 հոդվածը (խոշտանգում) և մեղմ պատիժ սահմանել։ Վերաքննիչ դատարանը բավարարեց բողոքը, և Սաշա Դավթյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից։