Սեփական տարածքից օտարման մասին լուրը Ղուկասյանների ընտանիքն իմացել էր վտարումից մեկ օր առաջ՝ կեսգիշերին, երբ ԴԱՀԿ աշխատակիցներից եկել ու տեղյակ են պահել, որ մինչև առավոտյան 11-ը պետք է տարածքը ազատված լինի, իսկ օտարման մասին ծանուցագիրը պաշտոնապես ստացել են միայն այսօր։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը դեսպանատանը կազմակերպած ընդունելության ժամանակ «Խիզախ կին» մրցանակ հանձնեց «ՍՈՍ-Թեղուտ» նախաձեռնության ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին: Դեսպանի խոսքով «Խիզախ կին» անվանումով մրցանակ երբեևէ չի եղել, և այն իր տեսակի մեջ առաջինն է։