Լևոն Գուլյան

Case description

Գործի հակիրճ նկարագրություն
2007 թ. մայիսի 12-ին Լևոն Գուլյանը վախճանվեց ոստիկանության շենքում: Իր դիակը բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել էր ՀՀ ոստիկանության շենքի բակում: Լ. Գուլյանը դարձել էր 2007 թ. մայիսի 9-ին տեղի ունեցած սպանության ականատես։ 2007 թ. մայիսի 10-ի վաղ առավոտյանից մինչ մայիսի 12-ը, երբ նա վախճանվեց, Լ. Գուլյանը փաստացի ապօրինի տևական ժամանակով մի քանի անգամ զրկվել էր ազատությունից ոստիկանության աշխատակիցների կողմից: Իր ընտանիքի անդամնեը պնդում են, որ երբ նա ոստիկանությունից առաջին անգամ վերադարձավ տուն մայիսի 10-ի ուշ երեկոյան, իր մարմնի վրա առկա էին վատ վերաբերմունքի հետքեր: Նրանք ենթադրում են, որ Լևոնը ոստիկանության ծառայողների կողմից ենթարկվել է խոշտանգումների, և պահանջում են իր մահվան հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և թափանցիկ քննություն:
2007 թ. մայիսին Լ. Գուլյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել “ինքնասպանության հասցնելը” հոդվածով: Ոստիկանության պաշտոնական վարկածի համաձայն, Լ. Գուլյանի փորձել է ոստիկանությունից փախուստի դիմել և ընկել է երկրորդ հարկից: Որևէ այլ վարկած նախաքննության ընթացքում չի ուսումնասիրվել: 2007 թ. մինչ օրս նախաքննությունը 4 անգամ կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Քննիչի կարճման մասին բոլոր որոշումները Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից բողոքարկվել են դատարանում: Բոլոր դեպքերում դատարանը բեկանել է կարճման մասին որոշումները: Մասնավորապես, 2010 թ. օգոստոսին ՀՀ վճռաբեկ դատարանը հաստատել է, որ նախաքննության ընթացում թույլ են տրվել լուրջ խախտումներ և գործը վերադարձրել էր դատախազություն՝ նախաքննություն վերսկսելու համար և «վերացնելու նախաքննության ընթացում թույլ տրված անձի իրավունքի խախտումները». Չնայաց դրան 2012 թ. հունվարին նախաքննությունը կրկին կարճվել էր առանց ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման կատարմանը ուղղված որևէ միջոց ձեռնարկելու: Մինչ օրս Լ.Գուլյանի մահվան համար ոչ ոք պատասխանատվությանը չի ենթքրկվել:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ՀՀ իշխանություններին կոչ է անում`
- Անհապաղ իրականացնել Լևոն Գուլյանի մահվան հանգամանքների, խոշտանգումների և դրան նախորդող ապօրինի ազատազրկման առնչությամբ նոր, թափանցիկ և արդյունավետ քննություն;
- Իր մահվան մեջ մեղավորներին ենթարկել պատասխանատվության;
- Լ. Գուլյանի ընտանիքին ապահովել փոխհատուցումոմ;
- Գործել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև՝ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի և ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ կոնվենցիայի դրույթների համաձայն՝ իրականացնելով խոշտանգումների դեպքերի լիարժեք քննություն։
Գործի հանգամանքները
2007թ. մայիսի 9-ին Լևոն Գուլյանը դարձել էր Ստեփան Վարդանյանի սպանության ականատես։ Սպանությունը տեղի էր ունեցել ծեծկռտուքի ժամանակ Լևոն Գուլյանին պատկանող ռեստորանի առջև: Որպես սպանության ականատես՝ Լևոն Գուլյանը և նրա երկու աշխատողները` Հայկ Մելքումյանը և Մարինե Գրիգորյանը, հրավիրվել էին ոստիկանություն: Մասնավորապես, Լ.Գուլյանը մայիսի 10-ի գիշերվա ժամը 03:00-04:00-ին տարվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, հարցաքննվել որպես ականատես, սակայն բաց է թողնվել միայն ժամը 22:00-ին հաջորդ օրը ոստիկանություն կրկին ներկայանալու պայմանով: Հաջորդ օրերին նա պարբերաբար կանչվել և մինչև մայիսի 12-ի ժ.14:00–ը տևական ժամանակ ապօրինի պահվել Է ոստիկանության Շենգավիթի բաժնում` առանց դատախազի կողմից տրված հանձնարարությունների կամ ցուցումների: Համաձայն գործի նյութերի, այդ ընթացքում քրեական վարույթն իրականացնող մարմնի՝ Շենգավիթ համայնքի դատախազության դատախազի կողմից նա հարցաքննվել Է միայն մայիսի 10-ին ժամը 11:40-ից մինչև 12:55-ը, իսկ դատախազի կողմից Գուլյանի հետ այլ նախաքննական գործողություն կատարելու հանձնարարություն չի տրվել:
Պաշտոնական վարկածը
Համաձայն գործում առկա ոստիկանության կողմից տրամադրված տեղեկության, 2007թ. մայիսի 12-ին ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության /ՔՀԳՎ/ աշխատակիցների կողմից Լ. Գուլյանը տարվել է ՔՀԳ վարչություն հարցազրույցի: Ընդգծենք, որ ըստ գործի նյութերի, Լ.Գուլյանի մուտքը ՀՀ ոստիկանության հերթապահ մասում մայիսի 12-ին գրանցվել Է ժամը 14:30–ին։ Վերջինս գտնվել Է ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ սպանությունների բաժնի պետ Գ.Թադևոսյանի աշխատասենյակում։ ժամը 15:15-ից 15:20-ի սահմաններում նրա դիակը հայտնաբերվել Է ՀՀ ոստիկանության շենքի ներքին հրապարակում ՔՀԳՎ և ԿՀԴՊ վարչությունների հատվածում՝ բազմաթիվ՝ այդ թվում նաև գանգի վնասվածքներով։ Ոստիկանության ծառայողները պնդել են, որ Գուլյանը ինքնասպան է եղել կամ փորձել է փախչել' թռնելով երկրորդ հարկից, որպեսզի խուսափի նրա և Մ.Գրիգորյանի ցուցմունքներում առկա հակասությունների պարզաբանման նպատակով առերեսում կատարելուց:
Միևնույն ժամանակ, ուշագրավ է, որ ըստ դատախազության կողմից տրամադրված պաշտոնական տեղեկությանը, մայիսի 12-ին ժ. 15.00-ին ՀՀ ոստիկանությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ ժ. 14.30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության բակում հայտնաբերվել է արական սեռի դիակ (Գուլյանը):
Նախաքննությունը առաջնորդվեց ոստիկանության ծառայողները կողմից տրամադրված վարկածով` մեկնաբանելով բոլոր ապացուցները ի համապատասխան այդ վարկածի և չուսումնասիրելով այլ հնարավոր սցենառներ:
Իրավահաջորդների կարծիքը
Լևոն Գուլյանի ընտանիքը կասկածում է, որ մինչև լուսամուտից ընկնելը նա դաժան վերաբերմունքի է ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից, քանզի հարազատները կապտուկներ էին տեսել իր մարմնի վրա, երբ նա տուն էր վերադարձել մայիսի 10-ին, իսկ մյուս վկան` Հայկ Մելքումյանը դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանության բաժնում:
Նախաքննության ընթացքը
Մահվան փաստով քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով /ինքնասպանության հասցնելը/: Նախաքննությունը կատարվել է Երևան քաղաքի դատախազության վարույթում, իսկ 2007 թ. դեկտեմբերի 12-ին այն վարույթ է ընդունել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչը։ 2007 թ. ի վեր գործը 4 անգամ կարճվել է նախաքննություն իրականացնող մարմնի կողմից` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները ամեն անգամ բողոքարկել են կարճման մասին որոշումները դատարան` համարելով անօրինական, չհիմնավորված ու չպատճառաբանված: Գործը 3 անգամ վերաբացվել է դատարանների որոշումներով, սակայն վերջին անգամ 2012 թ. փետրվարի 8-ին դարձյալ կարճվել է:
Հարկ է նշել, որ 2010 թ. օգոստոսի 27-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանեց գործը կարճելու մասին որոշումը և գործը վերադարձրեց դատախազություն՝ նախաքննությունը վերսկսելու և նախաքննության ընթացքում թույլ տրված անձի իրավունքների և ազատությունների խախտումները լրացնելու պահանջով։
2012 թ. փետրվարի 22-ին Լ. Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչները  դիմեցին Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան` Մարդու Իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), 5-րդ (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) և 13-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածների խախտումն ճանաչելու պահանջով:
Դատարանի կողմից արձանագրված խախտումները
Դատարանի կողմից բազմիցս հաստատվել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ են տրվել անձի իրավունքի և հիմնարար ազատությունների մի շարք խախտումներ`
- գործով չի ապահովվել պատշաճ քննություն Գուլյանի մահվան վերաբերյալ`
ա. մահվան հանգեցրած իրադարձությունների համոզիչ բացատրություն չի ներկայացվել նախաքննության մարմնի կողմից,
բ. օրենքով նախատեսնված բոլոր միջոցառումները չեն ձեռնարկվել գործի ելքի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու և հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար,
գ. նախաքննությունը չի անդրադարձել 2007 թ. մայիսի 10-12-ին ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված Լ. Գուլյանի ազատ տեղաշարժվելու իրավունքի, ինչը անհայտ պայմաններում ավարտվել Է վերջինիս վախճանով:
դ. մահվան դեպքի հետ կապված ապացույցներ ապահովելու համար բոլոր ողջամիտ քայլերը չեն իրականացվել,
ե. չի ապահովվել ապացույցների ազատ գնահատւմը,
- անհիմն սահմանափակվել են տուժողի իրավահաջորդների իրավունքները, քանզի նրանք զրկված են եղել վկաների, մասնավորապես ոստիկանների հարցաքննություններին ներկա լինելու և իրենց հարցերը տալու հնարավորությունից,
ՔՀԻ գործողություններ
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը բազմիցս անդրադարձել է այս գործին և դատապարտել  քննություն իրականացնող մարմինների անգործությունը և գործը բացահայտելու կամքի բացակայությունը, որի արդյունքում մեղավորները չեն հայտնաբերվել և չեն ենթարկվել պատասխանատվության:
2011 թ. մայիսի 12-ին, Լևոն Գուլյանի մահվան 4-րդ տարելիցի կապակցությամբ՝ FIDH-ը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն հանդես եկան  համատեղ հայտարարությամբ, որում կոչ էին անում ՀՀ իշխանություններին՝ իրականացնել Լևոն Գուլյանի մահվան հանգամանքների նոր, թափանցիկ և արդյունավետ քննություն և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

• Previous