Ստեփան Հովակիմյան և Վահրամ Քերոբյան

Case description

ԳՈՐԾԻ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2010 թ. հունվարի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնից խոշոր չափերի գումար գողանալու համար նույն թվականի փետրվարի 6-ին ձերբակալվել է Ստեփան Հովակիմյանը՝ իր կողմից տրված ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա, որը կորզվել էր խոշտանգումների միջոցով: 2010 թ. մարտի 12-ին միայն Ս. Հովակիմյանի ցուցմունքների հիման վրա նույն գործով կալանավորվել է նաև իր ընկեր` Վ. Քերոբյանը, ով նույնպես մեղադրվում էր գողություն կատարելու մեջ: Հովակիմյանը, 2 տարի և 7 ամիս անցկացնելով կալանքի տակ, մեղավոր է ճանաչվել դատարանի կողմից և դատապարտվել 3 տարի ազատազրկման, իսկ Քերոբյանը անմեղ է ճանաչվել՝ 2,5 տարի անազատության մեջ անցկացնելուց հետո:
Գործի նախաքննության ընթացքում և մինչ նախաքննությունը թույլ են տրվել Հովակիմյանի իրավունքների բազմաթիվ խախտումներ. Նա խախտումներով բերման է ենթարկվել ոստիկանություն առանց արձանագրման և օրենքով սահմանված կարգի, տևական ժամանակ պահվել է ոստիկանությունում, չի տեղեկացվել իր իրավունքների մասին, չի կարողացել օգտվել փաստաբան ունենալու, ինչպես նաև արգելանքի վերցվելու մասին իր հարազատներին տեղյակ պահելու իրավունքներից: 2010 թ. փետրվարի 6-ին Հովակիմյանը, իր խոսքերով, ենթարկվել է խոշտանգումների, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի ոստիկանների կողմից: Մասնավորապես, նրանք հարվածել են Հովակիմյանի գլխին, փորձել են հանել նրա շորերը և անարգանքի ենթարկել, հանել են կոշիկները, ռետինե մահակներով հարվածել են ոտքերի տակ այնքան ժամանակ, մինչև վերջինս համաձայնել է տալ պահանջվող խոստովանությունը։ Դաժան վերաբերմունքի արդյունքում կորզված խոստովանական ցուցմունքը հետագայում հանդիսացավ գործով հիմնական ապացույցը, իսկ քրեական գործը հարուցվել է միայն այն կորզելուց հետո (գողության դեպքից մոտ մեկ ամիս անց)։ Դաժան վերաբերմունքի վերաբերյալ Ս.Հովակիմյանը մի քանի անգամ բողոքել է, բայց դրա կապակցությամբ ՀՀ իրավասու մարմինները մինչ օրս արդյունավետ քննություն չեն կատարել: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) որոշում է ընդունել խոշտանգումների փաստի վերաբերյալ քրեական գործ չհարուցել, իսկ ՀՀ դատական բոլոր ատյաններն ուժի մեջ են թողել այդ որոշումը: Բացի այդ, չնայած, որ երկու ամբաստանյալներն էլ կալանքի տակ են եղել, դատավարությունը ձգձգվել է և տևել է շուրջ 2,5 տարի:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ՀՀ իշխանություններին կոչ է անում`
- Վերջ տալ գործի հիմքում միայն ինքնախոստովանական ցուցմունքներ դնելու արատավոր պրակտիկային:
- Հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, Խոշտանգումների և դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոնվենցիայի և Խոշտանգումների և դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների պահանջները: Կոնվենցիաները հստակորեն պարտավորեցնում են Հայաստանին քննություն իրականացնել խոշտանգումների վերաբերյալ բոլոր հայտարարությունների ուղղությամբ և արդարադատության առջև կանգնեցնել մեղավորներին:
- Ապահովել մեղադրյալի՝ մասնավորապես կալանավորվածների,ողջամիտ ժամկետում արդար դատաքննություն իրականացնելու իրավունքը՝ անթույլատրելի ճանաչելով բռնության և ճնշումների միջոցով ստացված ապացույցները:
- Իրականացնել Ստեփան Հովակիմյանի կողմից արված խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների արդար, ամբողջական և անկախ քննություն:
ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Գործի նյութերի համաձայն՝ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնից 2010 թ. հունվարի 10-ին գողացվել է 5 մլն 48 հազար ՀՀ դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գումար: Դեպքի հաջորդ օրը կինոթատրոնի աշխատակիցներից մեկի ծանոթը՝ Ս. Հովակիմյանը, բերման է ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչություն (ԵՔՎ) և հարցաքննվել այդ փաստի առնչությամբ: 2010 թ. հունվարի 14-ին վերջինս կրկին հրավիրվել է ոստիկանություն: Երկու անգամն էլ նա, իր խոսքերով, ենթարկվել է բռնության, այնուհետև՝ ազատ արձակվել առանց խոստովանական ցուցմունք տալու:
2010 թ. փետրվարի 6-ին ոստիկանության պահանջով Հովակիմյանը կրկին ներկայացել է ԵՔՎ, որտեղ իրեն, իր խոսքերով, պահել են մոտ 9 ժամ և ենթարկել խոշտանգումների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի` իր ընկերների հետ միասին գողություն կատարելու մեջ ինքնախոստովանական ցուցմունք կորզելու նպատակով: Հովակիմյանը պնդում է, որ նրան ոստիկանություն են հրավիրել առանց պատշաճ ծանուցման՝ մինչև տուժողի հայտարարությունը ստանալը և քրեական գործի հարուցումը: Ս.Հովակիմյանին թույլ են տվել տեղեկացնել հարազատներին իր ձերբակալության մասին և պաշտպան հրավիրել միայն նրա ինքնախոստովանական ցուցմունքը ստանալուց հետո: Նրանից կորզված ցուցմունքների հիման վրա 2010 թ. մարտի 12-ին կալանավորվել է իր ընկեր Վ. Քերոբյանը, ով մեղադրվել է գողություն կատարելու մեջ: Այլ ապացույց երկու մեղադրյալի դեմ չի ներկայացվել:
Քննիչի կողմից Հովակիմյանին մեղադրանք առաջադրելիս վերջինս ուղղակի նշել է, որ նախորդ ցուցմունքը տվել է վախեցած և հոգեբանորեն ճնշված վիճակում, իսկ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննարկման ժամանակ արդեն դատարանում հայտնել է, որ խոստովանությունը կորզվել է ֆիզիկական և հոգեբանական ճնշումների արդյունքում, այն չի համապատասխանում իրականությանը և չպետք է հիմք ընդունվի: Սակայն մեղադրողի կամ դատարանի կողմից ոչ մի քայլ չի ձեռնարկվել նրա հայտարարությունները ստուգելու ուղղությամբ: Դատարանը, հիմք ընդունելով հանցագործության վտանգավորության աստիճանը և խոստովանական ցուցմունքը, որոշում է կայացրել բավարարել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Խափանման միջոցը փոխելու  մասին բոլոր հաջորդ միջնորդությունները չեն բավարարվել դատարանի կողմից: Այսպիսով՝ երկու մեղադրյալները 2,5 տարի կալանքի տակ մնացին` մինչ դատարանի կողմից հրապարակվեց վճիռը:
Հովակիմյանի և Քերոբյանի դեմ դատաքննությունը սկսվել է 2010թ.–ին և շարունակվել շուրջ 2 տարի: Դատական նիստերը ձգձգվում էին վկաների հիվանդության, մեղադրողի բացակայության, ինչպես նաև՝ դատական նիստերի դահլիճի ազատ չլինելու պատճառներով: Բացի այդ, գործով դատավորը փոխվեց, և 2011 թ. փետրվարի 22-ին դատաքննությունը նորից մեկնարկեց ` նոր դատավորի նախագահությամբ:
Դատաքննության ժամանակ Հովակիմյանը կրկին հայտարարել է, որ իր ինքնախոստովանական ցուցմունքը ոստիկանների կողմից կորզվել է խոշտանգումների միջոցով և որ ինքը մեղավոր չէ: Դատարանը հետաձգել է դաժան վերաբերմունքի հետևանքով ձեռք բերված ապացույցների անթույլատրելիության հաստատումը` հայտարարելով, որ այդ հարցին կանդրադառնա միայն գործը լուծող վերջնական ակտ կայացնելու ժամանակ:
Գործում առկա հիմնական ապացույցը մնաց Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքը: Իսկ մյուս ապացույցները, այդ թվում՝ գանձապահի գրասենյակի տեսաձայնագրությունը, միանշանակ չեն , և չեն մատնանշում մեղադրյալներից որևէ մեկին: Ավելին, տուժող կողմը այդպես էլ դատարանին չտրամադրեց գողոնի ստույգ չափը հաստատող որևէ փաստաթուղթ։ Գումարի չափի վերաբերյալ վկաների ցուցմունքներում առկա էին հակասություններ:
2012 թ. հուլիսի 26-ին դատական նիստի ընթացքում շատ անսպասելի ցուցմունք է տվել Քերոբյանի մայրը՝ իր որդու ձերբակալումից 2,5 տարի անց: Ռուզաննա Քերոբյանը բարձրաձայն կարդացել է իր գրավոր ցուցմունքը և հայտնել, որ Հովակիմյանը իր որդուն տվել է կինոթատրոնի դրամարկղի բանալին ու համոզել, որ դրամարկղից գողություն կատարի, սակայն Քերոբյանը վերջին պահին հրաժարվել է: Նման հայտարարություն անելուց հետո Ռ.Քերոբյանը հրաժարվել է պատասխանել որևէ հարցի: Վահրամ Քերոբյանը, օգտվելով իր իրավունքից, նույնպես հրաժարվել է պատասխանել հարցերին: Նույն դատական նիստի ժամանակ Քերոբյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ է արձակվել 500 հազար ՀՀ դրամ գրավի դիմաց:
Սեպտեմբերի 6-ին  տեղի ունեցած նիստի ժամանակ Ստեփան Հովակիմյանը, փոխելով նախկինում դատարանին տրված իր ցուցմունքը, մասամբ մեղավոր է ճանաչել իրեն` հայտնելով, որ գողացել է 2 մլն 556 հազար ՀՀ դրամ և 10 հազար ռուսական ռուբլի: Նա ընդգծել է, որ Քերոբյանը որևէ կերպ չի մասնակցել գողությանը։ Նույն նիստում մեղադրողը Քերոբյանի մասով մեղադրանքից հրաժարվել է, իսկ Հովակիմյանի մեղադրանքը փոխարինվել է ավելի մեղմով:
2012 թ. սեպտեմբերի 25-ին հրապարակվել է դատարանի կայացրած վճիռը ։ Դատարանը մեղավոր է ճանաչել Ս. Հովակիմյանին 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով գողություն), նախկինում առաջադրված 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի փոխարեն (առավել խոշոր չափերով գողություն)՝ նրան դատապարտելով 3 տարի ազատազրկման: Իսկ գործով մյուս մեղադրյալ` Վահրամ Քերոբյանը, 2,5 տարի անազատության մեջ անցկացնելուց հետո, դատարանի կողմից անմեղ է ճանաչել։
Ստեփան Հովակիմյանի պաշտպան՝ Ա. Ճուղուրյանը վերաքննիչ բողոք է հանձնել 2012 թ. նոյեմբերի 12-ին՝ խնդրելով բեկանել և փոփոխել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Ստեփան Բենիամինի Հովակիմյանի վերաբերյալ դատավճիռը և ճանաչել Ստեփան Հովակիմյանի իրավունքների խախտումները: 2013 թ. հունվարի 16-ին Վերաքննիչ դատարանը որոշեց մերժել բողոքը և առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողեց անփոփոխ:
Այս դատաքննությանը զուգահեռ Հովակիմյանը բողոք էր ներկայացրել ՀՀ ՀՔԾ՝ իրեն խոշտանգումների ենթարկելու փաստի վերաբերյալ: Այս բողոքի մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև:
ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2010 թ. փետրվարի 6-ին Ստեփան Հովակիմյանը ոստիկանի պահանջով ներկայացել էր ԵՔՎ, որտեղ իրեն, իր խոսքերով , ենթարկել են դաժան վերաբերմունքի: «3-4 ոստիկաններով սկսել են ինձ ծեծել, բոլորը քրեական հետախուզության աշխատակիցներ: Հանել էին կոշիկներս, ռետինե մահակներով հարվածում էին ոտքերիս տակին, իսկ սապոգներով` գլխիս: ...Որոշ ժամանակ ծեծելուց հետո, ... նրանք ինձ նորից տարան իրենց պետի` Անտոնյանի մոտ: Վերջինս ասաց, որ լավ չեն ծեծում ինձ, շարունակեն ավելի ուժեղ ու նաև բերման ենթարկեն Գոհարին, ասելով. «նա էլ հո էսքան չի՞ դիմանա»: Միաժամանակ, Անտոնյանն ասաց, որ հանեն հագիս շորերն ու անարգանքի ենթարկեն ինձ: Ոստիկաններն ինձ նորից տարան սենյակ ու սկսեցին շորերս քաշքշել, որպեսզի հանեն ...: Իսկ իմ կողմից նշված երեք ոստիկանները, պահարանից հանելով «մուչակին», շորերս էին քաշքշում, որ հանեն, ասելով, որ այդ մահակով են ինձ անարգելու: Տեսնելով, որ նրանց արածն արդեն անցնում է ամեն սահման և ինքնասիրությունս ու արժանապատվությունս պահելու համար ես նրանց խնդրեցի չստորացնեն ինձ, որին պատասխանեցին, որ ուրեմն իրենց ասածով պետք է անեմ, քանի որ այլ տարբերակ չունեմ: Ստիպված ես համաձայնվեցի ասել այն, ինչ իրենք էին ցանկանում, իսկ նրանք խոստացան, որ ինձ հանգիստ կթողնեն ու այլևս չեն ծեծի և Գոհարին էլ չեն բերի: <…> Բացատրությունում գրված յուրաքանչյուր նախադասություն թելադրվել է իրենց` ոստիկանների կողմից: <…>Ոստիկաններն ինձ ասացին, որ տանելու են քննիչի մոտ ու նույնությամբ ցուցմունք տամ նաև նրա մոտ, հակառակ դեպքում նորից իրենց հետ գործ կունենամ ու կանեն այն, ինչ չեն արել: Քննիչը անմիջապես կազմել է արձանագրություն պաշտպանից հրաժարվելու մասին: Ես արդեն ավարտել էի ցուցմունքս ու քննիչը այդ ժամանակ միայն բացելով դուռը, հորս ու փաստաբանին թույլ տվեց մտնել ներս»:
«Ոստիկանության բաժնում ինձ առանց որևէ հիմնավորման կամ փաստաթղթավորման պահել են ժամեր շարունակ: Քրեական գործը հարուցվել է միայն այն բանից հետո, երբ ես, չդիմանալով ոստիկանության աշխատակիցների աննկարագրելի կտտանքներին, ստիպված բացատրություն եմ տվել, թե իբր գողությունը կատարվել է իմ ու Վահրամ Քերոբյանի կողմից»,– պատմել է Ս.Հովակիմյանը:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԲՈՂՈՔԻՆ
2010թ. դեկտեմբերի 27-ին www.lragir.am ինտերնետային լրատվական կայքում հոդվածի տեսքով հրապարակվել է Ս.Հովակիմյանի տված ցուցմունքը` ոստիկանների կողմից իր նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ: Ի պատասխան հոդվածի` ՀՔԾ-ն նախաձեռնեց ծառայողական քննություն , և նյութերը ուղարկեց ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչություն (ՆԱՎ): 2011 թ. փետրվարի 15-ին Հովակիմյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց ՀՀ ՀՔԾ` մանրամասն նկարագրելով իր նկատմամբ կիրառված բռնությունները:
2011 թ. փետրվարի 15-ին www.lragir.am լրատվամիջոցը տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանության ՆԱՎ-ը քննության նյութերը թողել է անհետևանք, քանզի Ս. Հովակիմյանին ֆիզիկական և հոգեբանական ճնշումների ենթարկելու վերաբերյալ հիմնավորող տեղեկություններ ձեռք չեն բերվել, այդ թվում՝ Ս.Հովակիմյանի մարմնի վրա վնասվածքներ չեն արձանագրվել: Հատկանշական է, որ Հովակիմյանը անգամ չի հարցաքննվել դեպքի առնչությամբ: Որոշվել է անհրաժեշտության դեպքում նյութերին անդրադառնալ դատաքննության ավարտից հետո:
Այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին բողոք է ներկայացվել` խնդրելով օրենքով սահմանված կարգով քննարկել և լուծել Ս.Հովակիմյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը: Արդյունքում` ՀՔԾ-ի կողմից նյութեր են նախապատրաստվել: Հովակիմյանը հարցաքննվել է և պնդել իր բողոքը:
2011 թ. ապրիլի 13-ին ՀՔԾ-ն որոշեց  2010 թ. փետրվարի 6-ին տեղի ունեցած խոշտանգումների վերաբերյալ Հովակիմյանի բողոքի նյութերով քրեական գործ չհարուցել և քրեական հետապնդում չիրականացնել: Որոշման հիմքում ոստիկանության ծառայողների կողմից տրված բացատրություններն էին, ինչպես նաև՝ բժշկական փաստաթղթերում վնասվածքների չարձանագրման փաստը: Ըստ Հովակիմյանի փաստաբանի ՝ դատաբժշկական փորձաքննություն չի անցկացվել, Հովակիմյանի կողմից նշված հանգամանքների ստուգման ուղղությամբ պատշաճ միջոցառումներ չեն ձեռնարկվել, դեպքի առնչությամբ որպես վկա հարցաքննվել են միայն ոստիկանները։
2011 թ. հունիսի 6-ին այդ որոշումը բողոքարկվել է նախ Գլխավոր դատախազին, այնուհետև՝ Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում : Իր բողոքում Հովակիմյանը պնդում է, որ նախաքննության ընթացքում պատշաճ միջոցառումներ չեն ձեռնարկվել իր նկատմամբ կիրառված ֆիզիկական և հոգեբանական բռնությունների վերաբերյալ հայտարարությունների ստուգման և նրան ենթադրաբար խոշտանգած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: 2011 թ. օգոստոսի 2-ին դատարանը մերժել է բողոքը՝ գտնելով, որ նախաքննական մարմինը ձեռնարկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները գործի հանգամանքների բազմակողմանի, ամբողջական և օբյեկտիվ հետազոտման համար:
Այնուհետև, դատարանի այդ որոշումը  բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն 2011 թ. դեկտեմբերի 26-ին Վերաքննիչ դատարանը  որոշում է  ընդունել բողոքը մերժելու մասին: Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարանում։ Վերջինս 2012 թ. փետրվարին բողոքը վարույթ չի ընդունել։
2012 թ. մայիսի 28-ին Հովակիմյանի գործով  բողոքն ուղարկվել է ՄԻԵԴ ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3–րդ, 5–րդ, 6–րդ և 13–րդ հոդվածների խախտումների հիմքով։
ՔՀԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2012 թ. փետրվարի 22-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը  կոչ են արել ՀՀ իշխանություններին իրականացնել խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների արդյունավետ քննություն, ապահովել մեղադրյալի ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի իրականացումը՝ անթույլատրելի ճանաչելով բռնության և ճնշումների միջոցով ստացված ապացույցները, անհապաղ ազատ արձակել Ս. Հովակիմյանին և Վ. Քերոբյանին՝ կալանավորումը փոխարինելով գրավով
2012 թ. մարտի 26-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ-ն մամուլի ասուլիս  է հրավիրել՝ պահանջելով Ստեփան Հովակիմյանի ու Վահրամ Քերոբյանի խափանման միջոց կալանքը փոխել և Հովակիմյանին խոշտանգումների ենթարկելու փաստի կապակցությամբ իրականացնել բազմակողմանի և անաչառ քննություն:
2012 թ. հունիսի 26-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ-ն մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ  կոչ է արել ՀՀ իշխանություններին կատարել խոշտանգումների հայտարարությունների անկախ, արդյունավետ և լիարժեք քննություն, անթույլատրելի ճանաչել բռնության և ճնշումների միջոցով ապացույցները, ապահովել մեղադրյալների ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի իրականացումը, անհապաղ ազատ արձակել Ս. Հովակիմյանին և Վ. Քերոբյանին՝ կալանավորումը փոխարինելով գրավով:

• Previous