Արդար դատավարության իրավունք

Situation in Armenia

<p style="text-align: justify;">Արդար դատավարության իրավունքի հաճախակի ոտնահարումը համարվում է Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կարևորագույն խնդիրներից մեկը:<p> <p style="text-align: justify;">2008թ-ից մինչև 2011թ-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը /ՄԻԵԴ/ արդար դատաքննության իրավունքի խախտման վերաբերյալ 13 որոշում է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության<p> <p style="text-align: justify;">Նախագահից դատական համակարգի անկախությունը ապահովող օրենսդրական երաշխիքները անլիարժեք և անարդյունավետ են, ինչը լուրջ խոչընդոտներ է ստեղծում արդար դատաքննության իրավունքի պաշտպանության հարցում։ Թեպետ դատավորների նշանակման և ծառայողական առաջխաղացման ենթակա թեկնածուների պաշտոնական ցուցակները կազմվում են Արդարադատության խորհրդի կողմից, սակայն Նախագահն ունի «իր համար ընդունելի թեկնածություններին» դատավոր նշանակելու (Դատական օրենսգրքի 117 հոդված) կամ նրանց «առաջխաղացման ցուցակը լրացնելու» (Դատական օրենսգրքի 137(9) և 138(8) հոդվածներ) իրավունք: <p> <p style="text-align: justify;">Ավելին, Նախագահի կողմից չընտրվելու դեպքում դատավորի թեկնածությունը համարվում է մերժված և դուրս է մնում ողջ գործընթացից: Ներկայիս օրենսդրությամբ նախագահը օժտված է հայեցողական լիազորություններով, որը կարող է հանգեցնել չարաշահումների ու կողմնակալության[1]։<p> <p style="text-align: justify;">Բացի այդ մոնիտորինգները ցույց են տալիս, որ դատարանը գործնականում կախում ունի դատախազությունից։ Վերոնշյալի ապացույցն այն փաստն է, որ արդարացման դատավճիռներ գրեթե չեն կայացվում: Այսպես, օրինակ 2010թ-ին արդարացման /մասնակի և լրիվ/ վճիռ է կայացվել ընդամենը 31 գործով 39 անձի նկատմամբ, որը ընդհանուր վճիռների անգամ մեկ տոկոսը չի կազմում: Անցյալ տարվա ընթացքում նշանակված բոլոր նոր դատավորները նախկին դատախազներ կամ ոստիկանության ծառայողներ են[2]:<p> <p style="text-align: justify;">Մեղադրող և պաշտպանության կողմերի միջև դատավարական հավասարությունը կոպտորեն խախտվում է։ Դատավորները հաճախ դրսևորում են կողմնակալություն, անհավասար վերաբերմունք կողմերի նկատմամբ՝ ցուցաբերելով ակնհայտ դրական վերաբերմունք մեղադրող կողմի և բացասական մոտեցում պաշտպանության կողմի նկատմամբ։ Պաշտպանների միջնորդությունները վկաներ հրավիրելու, դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու կամ լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ հիմնականում մերժվում են դատարանի կողմից, հաճախ առանց որևէ հիմնավորման: <p> <p style="text-align: justify;">Ավելին, դատարանը հաճախ հաշվի չի առնում վկաների այն հայտարարությունները, որ վկայությունները նախնական քննության ժամանակ կորզվել են ուժ գործադրելու միջոցով և համապատասխան կերպով չի արձանագրում և դատախազությանը հանձնարարում, որպեսզի քննություն անցկացվի նման հայտարարությունների կապակցությամբ[3]։<p> <p style="text-align: justify;">Ձերբակալման և կալանավորման նկատմամբ դատական վերահսկողությունը միշտ չէ, որ բավարարում է համապատասխան միջազգային չափանիշներին և ներպետական օրենսդրության պահանջներին։ Կալանավորման վերաբերյալ որոշումները պատշաճ կերպով պատճառաբանված չեն, ինչպես նաև չեն պարունակում հղում անհատական գործի փաստական հանգամանքներին. ավելի շուտ դրանք պարունակում են ընդհանուր բնույթի տիպային արտահայտություններ։ <p> <p style="text-align: justify;">Չնայած սկզբունք է, որ մինչդատական վարույթում ազատության սահմանափակումը պետք է լինի բացառություն, այլ ոչ թե կանոն, կալանավորումը սովորաբար երկարացվում է հնարավոր առավելագույն ժամկետով, իսկ խափանման այլընտրանքային միջոցների կիրառման հարցը հազվադեպ է քննարկվում և պաշտպանության կողմի համապատասխան միջնորդությունները հաճախ թողնվում են առանց քննության[4]։<p> <p style="text-align: justify;">Դատավարությունների դիտարկումների արդյունքում բացթողումներ են հայտնաբերվում նաև պաշտպանության իրավունքի, մասնավորապես պատշաճ պաշտպանություն իրականացնելու հնարավորության և իրավական ներկայացուցչության արդյունավետության առնչությամբ։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում նույնպես նշվում է, որ կարիք կա բարելավել հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով տրամադրվող իրավական օգնության որակը։ <p> <p style="text-align: justify;">Ներկայումս մշակվել է «Փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նախատեսում է անվճար իրավաբանական օգնությունից օգտվելու ենթակա անձանց ավելի լայն շրջանակ, սակայն չկան անվճարունակության սահմանման հստակ և օբյեկտիվ չափանիշներ:<p> <p style="text-align: justify;">[1] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 8<p> <p style="text-align: justify;">[2] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 11<p> <p style="text-align: justify;">[3] «Դատավարությունների դիտարկում ծրագիր» ԵԱՀԿ, էջ 10<p> <p style="text-align: justify;">[4] «Դատավարությունների դիտարկում ծրագիր» ԵԱՀԿ, էջ 7

>>

  • The trial is almost over: there are many questions remain

    06.09.2012 | News
    The trial on the case of theft committed from the «Moscow» cinema lasted for more than 2.5 years underwent pivotal changes in recent months. One of the defendants, Stepan Hovakimyan gave a self-incriminating testimony. While the prosecutor Ashot Galstyan refused the charges brought against Vahram Кerobyan on the court session of September 6.

  • Injures were found on the body after confession

    24.07.2012 | Point of View
    Arman Davtyan is in pre-trial detention for theft but hopes that the court will prove him not guilty. He emphasizes that did not commit a crime, and his confession was obtained through torture. He states that the people, who gave testimonies against him - his partner Sona Mkrtchyan and friend Arthur Manukyan - also were tortured. According to him, the car loudspeakers, the stolen object, which was found at their home, was implanted by the police, and everything happened according to a planned scenario.

  • A judgment on lifer Arsen Artsruni’s case: the sentence remained unchanged

    12.07.2012 | Point of View
    On July 12 the court of general jurisdiction of Erebuni and Noubarashen administrative districts (judge Vladimir Grigoryan) published the judicial act, according to which the decision made in1996 by the RA Supreme Court on Arsen Artsruni’s case would be reconsidered and complied with the 222 Article first part of the RA Criminal Code (banditry) and the 1st point of the 2nd part of Articles 38-104 (murder of two or more people), and the criminal punishment of life sentence towards him will remain unchanged.

  • Juvenile Justice: Reform suggestions

    09.07.2012 | Point of View
    “While administering Juvenile Justice it is important that juveniles are not involved in criminal proceedings and alternative measures should be enforced, the justice should move from penal to restorative functions. The work with juveniles should include psychologists, social workers”, believes Penal Reform International Regional Director Tsira Chanturia.

  • When the victim is becoming a defendant

    13.06.2012 | News
    On June 12 a criminal case has been instituted against the observer of the Helsinki Association Arman Veziryan under the Article 118 of the RA Criminal Code (battery or committal of other violent actions). A preventive measure of written obligation not leave a place was applied to him.

  • Previous
  • Next