Մարդու իրավունքները զինված ուժերում

Situation in Armenia

Բանակում մարդու իրավունքների խախտումները հիմնականում վերաբերում են ՀՀ ՊՆ տարածքային զինկոմիսարիատների կողմից օրենքի խախտումով զորակոչ իրականացնելուն, ռազմաբժշկական հաձնաժողովների կողմից զորակոչվողի առողջության վերաբերյալ սխալ եզրակացություն կազմելուն, զինծառայողների նկատմամբ անմիջական հրամանատարների և ծառայողների կողմից բռնություն կիրառելուն, ծառայության ընթացքում առաջացած առողջական խնդիրներ ունեցող ժամկետային զինծառայողներին ոչ պատշաճ բուժօգնություն տրամադրելուն և այլն[1]։  

2010թ.-ին բանակում տեղի է ունեցել զինծառայողների մահացության 42 դեպք: Մահվան դեպքերի կեսը տեղի է ունենում բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով[2]: Պաշտպանության նախարարությունը հրապարակային հայտարարություններով անդրադարձել է 42 դեպքերից միայն 10-ին:

Բանակում մահվան դեպքերի առիթով պատշաճ և անկախ հետաքննության բացակայությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ: Շատ հաճախ մահվան դեպքերը որակվում են որպես ինքնասպանություն' առանց համապատասխան քննություն անցկացնելու: Արձանագրվում են խոշտանգումների և բռնությունների դեպքեր։  

Բանակում կարգապահական տույժերի նշանակումն ու կատարումը իրականացվում են մարդու իրավունքների խախտումներով։ Այսպես օրինակ մեկուսացումը որպես կարգապահական տույժ նշանակվում է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի խախտումով, որը սահմանում է անձին ազատությունից զրկելու կարգը և հիմքերը և չի նախատեսում որևէ բացառություն կամ այնպիսի թույլատրելի հիմք, ինչպիսին է մեկուսացում կարգապահական տույժի կիրառմամբ ազատությունից զրկելը[3]։   

Կարգապահական տույժի կարգով մեկուսացված շարքային կազմի զինծառայողները պահվում են կողպեքով փակված խցերում, քնում են տախտակամածների վրա առանց անկողնային պարագանների, բարձի, վերմակի՝ իրենց համազգեստը հագին, թույլատրվում է հանել միայն կոշիկները։

Ցերեկը տախտակամածները հանվում են, իսկ ծալովի տախտակամածները փակվում են կողպեքով:  ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգապահական տույժի կարգով մեկուսացվածներին պահելու պայմանները պատճառում են լրացուցիչ ֆիզիկական զրկանքներ և արժանապատվության նվաստացում և կարող են համարվել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 5-րդ հոդվածի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 7-րդ հոդվածի, Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի և Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիայի խախտում[4]։

2007 թվականի օգոստոսի 30-ին Վարդենիսի Կարճաղբյուր գյուղի զորամասում մահացել է ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տիգրան Օհանջանյանը, նախնական պաշտոնական վարկածով՝ հոսանքահարվել է: Ըստ Տիգրան Օհանջանյանի իրավահաջորդ Սուրեն Օհանջանյանի, քրեական գործի փաստերը խեղաթյուրվել են, իրեղեն ապացույցները՝ կեղծվել։ Քրեական գործը գտնվում է բողոքարկման փուլում։

Վայքի զորամասերից մեկում 2001 թ.-ի հոկտեմբերի 30-ին՝ արձակուրդից զորամաս վերադառնալուց երկու օր հետո, գանգուղեղային հրազենային վնասվածքից մահացել է 22-ամյա զինծառայող Արայիկ Ավետիսյանը։ Ըստ դատաբժշկական եզրակացության Ա.Ավետիսյանի գլխին եղել է արյունահավաք և սալջարդ, որոնք «պատճառված են կենդանության օրոք՝ բութ, կոշտ սահմանափակ մակերես ունեցող գործիքի կամ առարկայի անմիջական ներգործության հետևանքով»։ 2009թ.-ի փետրվարի 10-ին գործը կասեցվել է։ Ներկայումս գործը գտնվում է բողոքարկման փուլում։

2010թ. Սեպտեմբերին YouTube ինտերնետային ցանցով տարածվել էր մի տեսագրություն, որտեղ զինվորական համազգեստով մի տղամարդ նվաստացնում էր ՀՀ ԶՈւ համազգեստով երկու զինվորի: Պաշտպանության նախարարության առաջին արձագանքը նյութը պատրաստողներին ու տարածողներին դատապարտելն էր, դեպքի առնչությամբ լիարժեք քննություն կատարելու փոխարեն[5]։ Հետագայում բացահայտվեց այդ անձի ինքնությունը, քրեական գործ հարուցվեց և սպա Սասուն Գալստյանը դատարապարտվեց 3 տարվա ազատազրկման։  

[1] «2010թ. ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման մասին» էջ 131

[2] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 30

[3] «ՀՀ ՊՆ ենթակայության տակ գտնվող կայազորային կարգապահական մեկուսարաններում և կարգապահական գումարտակում պահվող ազատութոյւնից զրկված անձանց պահման պայմանները», Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի հաշվետվություն, 2010թ.

[4] Ibid, էջ 42, 2010թ.

[5] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» էջ 30, 2010թ.

>>

  • Armenia urged to implement UPR commitments and recommendations

    28.03.2013 | Position
    Civil Society Institute (CSI), the Norwegian Helsinki Committee (NHC) and the International Federation for Human Rights (FIDH) have submitted a mid-term assessment (May 2010–December 2012) following recommendations by the United Nations Human Rights Council at Armenia’s Universal Periodic Review (UPR) in May 2010.

  • Human Rights in Armenia 2012: Army and Electoral Right

    08.01.2013 | Point of View
    “Nothing changes in the army system. We ring the bell, provide information...changes are only imitated but in reality everything stays as it was, there are no systemic changes, no legislative changes”, says Arthur Sakunts, President of Helsinki Citizens' Assembly Vanadzor branch (HCAV), summarizing the situation with human rights in the army.

  • No report was presented to the soldiers’ parents

    18.09.2012 | Point of View
    The joint reference submitted by the parents of the 8 servicemen died in the army in time of peace and the RA Human Rights Defender remained unreciprocated. Non formal working group established within the National Assembly with the aim to examine the breaches during the investigation of soldiers’ deaths cases presented neither clarifications nor reports to the parents within one year.

  • “The brother of witness Arthur Mkrtchyan is taken as hostage by the military police”, says Rouben Martirosyan

    16.05.2012 | News
    On May 15, the regular hearings of the trial on the death of Artak Nazaryan, started but in reality did not take place in the First Instance Court of Tavush marz. At the beginning, the judge Samvel Mardanyan, postponed the session for 10 minutes, because defendant Haroutik Kirakosyan, who continues his military service and is not detained, was not brought to the court in time. The judge reprimanded the officials of the Military Police, who accompanied the defendant, for being late, who in their turn blamed the bad state of roads of Dilijan for their delay.

  • Death in the army

    10.04.2012 | News
    On April 7 contractual serviceman of the Goris military unit Hayk Ghazaryan died in the Hospital of Sisian. Senior officer of public relations of the Ministry of Defense Mery Sargsyan informed www.hra.am about this.

  • The appeals were rejected on Gevorg Kotsinyan’s case

    03.04.2012 | News
    On March 29 the RA Court of Appeal (chief judge Sergey Chichoyan) rejected all the appeals on case of Gevorg Kotsinyan who died of being battered by his four co-servicemen. The court upheld the decision made by the Court of General Jurisdiction of Syunik marz by which junior sergeant Margar Davtyan was sentenced to 11 years and 6 months imprisonment, soldiers Taron Suvaryan and Vahe Aghajanyan for 11 years imprisonment and senior lieutenant Arman Rafayelyan for 3 years imprisonment. Amnesty was applied to A. Rafayelyan and he was released from punishment.

  • An ill serviceman was taken to military service

    02.04.2012 | Point of View
    The RA soldier, 23-year-old Suren Kirakosyan had the right not to take his service in the army because of health problems but he served fully because of which his diseases grew more acute.

  • Next