Բնապահպանական իրավունք

Situation in Armenia

Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը (ՀՀ Սահմանադրություն, հոդ. 10)։ ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներից է' ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականության իրականացումը:

ՀՀ բնապահպանական օրենսդրության համակարգը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ միջազգային պայմանագրերով, ՀՀ բնապահպանական («Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենք, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք և այլն) և բնառեսուրսային (ՀՀ հողային օրենսգիրք, ՀՀ ջրային օրենսգիրք, ՀՀ ընդերքի մասին օրենսգիրք, ՀՀ անտառային օրենսգիրք, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք և այլն) օրենքներով և այլ ենթաօրենսդրական ակտերով։

Ոլորտում ամենատարածված խնդիրներից է ռեսուրսների, օրինակ անտառների՝ առանց համապատասխան պաշարների հստակ գնահատման և բնապահպանական ազդեցությունների հաշվարկման հատկացումները: Բնապահպանությանն առնչվող որոշումները հաճախ կայացվում առանց հանրային լսումների  անցկացման, առանց փորձագետների ներգրավման՝ խախտելով ՀՀ օրենսդրական պահանջները, ինչպես նաև «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիան (Օրհուս), որը 2001թ.-ին վավերացրել է Հայաստանի Հանրապետությունը։

Հասարակությունը որոշումների մասին որպես կանոն տեղեկանում է, երբ արդեն փաստացիորեն կատարվել են որոշումներով թույլատրված գործողությունները և սահմանափակ են արդարադատությանը դիմելու պահանջները[1]։

Ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված պաշտոնական տեղեկատվության 2010թ. ընթացքում անտառտնտեսություններում արձանագրվել են 2520հատ ապօրինի հատումներ, որից 884 հատը արձանագրվել է անտառտնտեսությունների, 648 հատը՝ մոնիտորինգի կենտրոնի և 988 հատը՝Բնապահպանական պետական տեսչության կողմից։

Նախորդ տարվա համեմատությամբ քանակական աճի հետ մեկտեղ նկատվում է նաև հաշվարկված վնասի գումարի էական աճ, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ ապօրինի հատված ծառերի ընդհանուր քանակում ավելացել են արժեքավոր կամ հաստաբուն ծառատեսակները։ Արդեն թիրախային է համարվում ոչ միայն Լոռու մարզը, այլ նաև Տավուշի և Սյունիքի մարզերը[2]։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ին ««Խոuրովի անտառ» պետական արգելոցի» տարածքում «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու մասին» թիվ 673-Ն որոշմամբ ««Խոuրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում uտեղծվել է «Գիլան» պետական արգելավայրը, որով իջեցվել է «Խոuրովի անտառ» պետական արգելոցում գտնվող 118 հեկտար տարածքի պահպանության կարգավիճակը։

2007թ. հոկտեմբերի 18-ի թիվ 1203-Ն որոշմամբ թույլատրվել է «Գիլան» պետական արգելավայրի հողամաuերը մինչեւ 60 տարի ժամկետով տրամադրել կառուցապատման իրավունքով: Այս որոշումների արդյունքում «Գիլան» պետական արգելավայրի տարածքում ներկայումս իրականացվում է լայնածավալ, տնտեսական նշանակության կառույցի'սրճարանի շինարարություն:

Բնապահպանական հասարակական կազմակերպությունները հայտարարությամբ են հանդես եկել, որում մասնավորապես նշում են, որ «Խոuրովի անտառ» պետական արգելոցի սրտում 118հա տարածքի  կարգավիճակի իջեցման և պահպանման ռեժիմի թուլացման հայեցակարգը, ինչպես նաև տարածքի կառուցապատմանն առնչվող որոշումները պատշաճ կարգով չեն հիմնավորվել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չեն ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին մոտ 256 հա անտառներ և գյուղատնտեսական հողեր են տրամադրվել հանքարդյունաբերության նպատակներով: Կառավարությունը շարունակում է հետամուտ լինել ուրանի շահագործման նախագծին, չնայած քաղաքացիական հասարակության և Սյունիքի մարզի տեղական համայնքների դիմադրությանը:

2007թ. նոյեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը։ Հանքի շահագործման նպատակով տրամադրված տարածքը 1,491 հեկտար է, որի 82%-ը ծածկված է լեռնային անտառներով: Հանքի շահագործման արդյունքում կգոյանան մոտ 500 մլն. տոննա վտանգավոր նյութերի պոչանք և 600 մլն. տոննա այլ թափոններ: Պոչանքը տեղադրվելու է Դուքանաձոր գետի կիրճում, որը թափվում է Շնող գետը' անդրսահմանային Դեբեդ գետի վտակը[3]:

Բնապահպանական արդիական խնդիր շարունակում է մնալ Սևանա լիճը։  Ըստ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, ՄԱԿ-ի  Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանի. «Մենք շատ գոհ ենք, որ լճի մակարդակը բարձրանում է, բայց, ցավոք, ափերի նախապատրաստումն այնպես չընթացավ, ինչպես որ պետք է, և թափոններ մնացին ջրի տակ, հատկապես՝ կանաչ զանգված։

Այդ առումով՝ մենք տեսնում ենք, որ հիմա տեղի է ունենում ափամերձ տարածքների ակնհայտ ճահճացում։ Ես դրա մեջ մեծ վտանգ եմ տեսնում։ Բնապահպանության նախարարության, ակադեմիայի աշխատակիցները գտնում են, որ դա էդպիսի մեծ վտանգ չի և լիճը հանգիստ կարող է այդ խնդիրը լուծել, բայց բոլոր դեպքերում անհրաժեշտ է ափերը մաքրել։ Անհրաժեշտ է հանել  ջրի տակ մնացած ծառերը. ինչը դժվար է, իհարկե, որովհետև այդ զանգվածը էֆտրոֆիկացիայի աղբյուր է։ Սա ամենակարևոր խնդիրն  է այս պահին»։

Ապօրինի կերպով փոքր հիդրոէլեկտրակայան է կառուցվել Արգիչի գետի վտակին, որը թափվում է Սևանա լիճ' վտանգի ենթարկելով գետի էկոհամակարգը և ավելի քան 20.000 բնակչություն ունեցող 5 գյուղական համայնքների ջրամատակարարումը: Անհայտ անձանց կողմից հովանավորվող այդ շինարարությունը դադարեցնելու ուղղությամբ որևէ միջոցառում չի ձեռնարկվել, ավելին, փորձեր են արվել պատժելու գյուղաբնակներին, ովքեր համարձակվել են քաղաքացիական բողոքներ կազմակերպել ջրի իրենց իրավունքը պաշտպանելու համար[4]:

[1] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 70

[2] «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարեկան գործունեության հաշվետվություն, 2010թ., էջ 3

[3]http://ecolur.org/hy/news/teghout/teghut-disaster/1990/

[4] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 72

• Sentenced to Life Imprisonment Stand Trial

21.04.2010 | Point of View
The witness mentioned in his word that he did not know about Soghomon Kocharyan's life sentenced status and hosted him as his old comrade-in-arms, and Soghomon told him that he had been in Russia for 15 years and had problems with passport and was waiting for their settlement.

• Minister Reconfirms His Statement

24.02.2010 | News
Ombudsman Armen Harutyunyan expressed an opinion that editor-in-chief of Haykakan Zhamanak daily Nikol Pashinyan's sentence term, convicted to 7 years of imprisonment, has to be halved (for the period not carried yet). He noted that the amnesty declared on June 19, 2009 by the National Assembly can be applied to the opposition politician.

• Participants of the March underwent violence

20.02.2010 | News
In Yerevan the police have again imposed violence against the participants of the march organized by Armenian National Congress. Yesterday's march of ANC was devoted to "Against 2008 February 19 faked elections" and was carried out with the same slogan.

• 89-old singer against the Republic of Armenia

18.02.2010 | Point of View
A former singer of the Opera Theater, 89-old Evelina Gevorgyan applied to the European Court on Human Rights to restore her right for fair court investigation. Taking into account the age of the applicant, the European Court considered her case in 3-4 months.

• Previous