Խոսքի/արտահայտվելու ազատություն

Situation in Armenia

<p style="text-align: justify;">ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածը ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:<p><p style="text-align: justify;">2010 թվականի հունիսին ԱԺ-ն փոփոխություններ և լրացումներ է կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում, ինչը խիստ քննադատության է արժանացել տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից: Նրանք մասնավորապես ընդգծել են թվային հեռարձակման ոչ պետական օպերատորների հիմնադրման եւ գործունեության իրավական հիմքերի, դրանից բխող լիցենզավորման գործընթացների կարգավորման բացակայության, ինչպես նաեւ լիցենզիա տրամադրող մարմնի՝ կառավարությունից ոչ անկախ լինելու հանգամանքը:<p><p style="text-align: justify;">Այս օրինագծի ընդունումով 2011 թվականից մայրաքաղաքում հեռարձակվող հեռուստաալիքների թիվը 22-ից կրճատվեց 18-ի, ինչը վտանգեց հեռուստաեթերի բազմազանությունը:<p><p style="text-align: justify;">2010թ. հուլիսի 20-ին եւ 27-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հայտարարեց ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթներ: Ընդհանուր առմամբ հայտարարվել էր 25 մրցույթ: Այդ մրցույթների արդյունքներն ամփոփվեցին 2010 թվականի դեկտեմբերի 16 -ին եւ 23-ին: Հեռարձակման լիցենզիա չստացան «Ա1+», «ԳԱԼԱ» (Գյումրի) եւ «ԱԼՄ» հեռուստաընկերությունները:<p><p style="text-align: justify;">Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների կեսին ընտրում է Ազգային Ժողովը, իսկ մյուս կեսին նշանակում է ՀՀ Նախագահը («Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենք» հոդ. 38): Հաշվի առնելով ՀՀ Ազգային Ժողովի ներկայիս կազմը և Հայաստանում ձևավորված քաղաքական ավանդույթները, ՀՀ Նախագահը և խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնում են նույն կոալիցիան, ինչը թույլ է տալիս իշխանություններին կարգավորող մարմինը ձևավորել իրենց հայեցողությամբ[1]: ՀՌԱՀ- ն կարող է, ի թիվս այլ գործառույթների, կասեցնել հեռուստառադիոընկերության տվյալ հաղորդաշարի գործունեությունը, չեղյալ հայտարարել տրված արտոնագիրը (լիցենզիան)։<p><p style="text-align: justify;">2010թ. մայիսի 18-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Այս փոփոխություններով զրպարտությունը և վիրավորանքը ապաքրեականացվել է, որը դրական քայլ է, սակայն կան մտահոգություններ մասնավորապես Քաղաքացիական և Քրեական օրենսգրքերում «զրպարտություն» և «սուտ մատնություն» հասկացությունների սահմանման անհստակության, փոխհատուցման մեծ չափերի հետ կապված։ <p><p style="text-align: justify;">Խոսքի և արտահայտման ազատության գծով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարը և ԵԱՀԿ լրատվության ազատության գծով ներկայացուցիչը իրենց կողմից ընդունված Խոսքի ազատության աջակցությանն ուղղված միջազգային մեխանիզմների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ 2000թ-ին ամրագրել են, որ տուգանքի չափերը չպետք է չափազանց մեծ լինեն, որպեսզի բացասական ազդեցություն չունենան խոսքի և արտահայտման ազատության, ինչպես նաև տեղեկություններ և գաղափարներ փնտրելու,ստանալու, տարածելու ազատությունների վրա։ <p><p style="text-align: justify;">Բացի օրենսդրական ձևակերպումներին առնչվող խնդիրներին, կան նաև խնդիրներ օրենքի պրակտիկ կիրառման հետ կապված, մասնավորապես դատավորները միշտ չէ, որ միջազգային չափանիշներին համապատասխան են կիրառում այս օրենսդրությունը՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված նախադեպային որոշումները։<p><p style="text-align: justify;">Օրենսդրական փոփոխություններից հետո դատական հայցերի աճ նկատվեց լրատվամիջոցների դեմ վիրավորանքի եւ զրպարտության համար:<p><p style="text-align: justify;">Գրեթե բոլոր դատական հայցերում, որտեղ հայցվորները պետական պաշտոնյաներ են, պահանջում են փոխհատուցման առավելագույն չափը:<p><p style="text-align: justify;">Վիրավորանքի եւ զրպարտության հոդվածով առաջին վճիռը կայացվեց 2011 թվականի սկզբին: Դատարանը վճռեց, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լեւոն Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի պատվին եւ գործարար համբավին հասցված վնասի համար յուրաքանչյուրին որպես փոխհատուցում պետք է վճարի 2 մլն 44000 դրամ։<p><p style="text-align: justify;">Հետագայում մեկ այլ որոշում ընդունվեց «Հրապարակ» օրաթերթի դեմ' արգելանք դնել լրատվամիջոցի դրամական միջոցների վրա: Արգելանք կիրառելու միջնորդությունը արել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը, ով վիրավորանքի եւ զրպարտության հոդվածներով գործ է հարուցել թերթի դեմ: Ավելի ուշ դատարանը բավարարեց արգելանքը հանելու միջնորդությունը լրատվամիջոցների բարձրացրած աղմուկի շնորհիվ:<p><p style="text-align: justify;">Դատական գործը դեռ ընթացքի մեջ է։ Ռոբերտ Քոչարյանը «Հրապարակ» թերթից պահանջում է հերքում եւ 6 մլն դրամ փոխհատուցում: ՀՀ երկրորդ նախագահի ընտանիքը նույնքան գումար էր պահանջել «Ժամանակ» թերթից իրենց ընտանիքի պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավը արատավորելու համար:<p><p style="text-align: justify;">«Հանրապետական» կուսակցության պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Երկիր» օրաթերթի՝ իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու համար եւ պահանջում է 3 մլն 568 000 դրամ: Թերթում տպագրված հոդվածի համաձայն' Արզաքանցյանն ազատ ժամանակն անցկացնում էր խաղատներում:<p><p style="text-align: justify;">2010թ.-ի մայիսի 3-ին Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության վիճակի վերաբերյալ զեկույցը, որի համաձայն Հայաստանը շարունակում է գտնվել անազատ մամուլ ունեցող երկրների շարքում:<p><p style="text-align: justify;">[1] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 41

>>

  • The Court Changed its Decision in One Day

    08.11.2011 | News
    Today on November 8, the court of First Instance of the administrative districts Kentron and Nork Marash changed its decision on fund seizure of "Hraparak" daily with the decision of property seizure. The editorial of the newspaper is no longer surprised at the unprecedented decisions and their revisions.

  • Financial transparency of mass media emphasized

    10.10.2011 | Point of View
    "3 million people live in Albania, and everybody knows each other, but we don't know where the media gets money from. These are mainly unknown sources," Remzi Lani, Executive Director of Albanian Media Institute, says.

  • NGOs are Dissatisfied with the Decision of the Committee of Ministers of CoE

    28.06.2011 | News
    On June 10, 2011 the Resolution CM/ResDH(2011)39 on execution of the June 17, 2008 judgment of the European Court of Human Rights on the case of "Meltex" LLC versus Republic of Armenia was released. The Resolution was adopted at the June 8, 2011 Meeting of the Ministers' Deputies by the Committee of Ministers of the Council of Europe.

  • Report by Thomas Hammarberg following his visit to Armenia from 18 to 21 January 2011

    09.05.2011 | Point of View
    Commissioner Thomas Hammarberg visited Armenia from 18 to 21 January 2011 and held discussions on the human rights situation with the national authorities and other interlocutors, including representatives of civil society. The present report focuses on major issues including Human rights issues related to the March 2008 events, fundamental freedoms, Human rights situation in the army

  • May 3rd is the World Press Freedom Day

    03.05.2011 | News
    This year Armenia celebrates World Press Freedom Day not in very favorable conditions for press. There are more than ten court cases against different media outlets. Besides, according to the recently published international reports, situation with the press in Armenia raises concerns.

  • Human Rights Defender Started to Speak and Act (video)

    26.04.2011 | News
    On April 26, Karen Andreasyan, the Human Rights Defender (HRD), held the long-awaited public press conference at the HRD office. Discussions were carried out on Karen Andreasyan's offer to become a mediator between opposition and the authorities, on the protection of media outlets after decriminalization of articles on slander and insult and not impartial position of judicial system as well as on other issues that are currently ignored by mass media but are not less important in Andreasyan's opinion.

  • Previous
  • Next