Ռոբերտ Հովսեփյան

Case description

Ռոբերտ Հովսեփյանը 2012 թվականի հոկտեմբերի 3-ին մի քանի այլ անձանց հետ միասին բերման է ենթարկվել Երևան քաղաքի վարչության Կենտրոնական ոստիկանության բաժանմունք՝ գողություն կատարելու կասկածանքով: Ռոբերտի խոսքերով՝ ոստիկանության բաժանմունքում նրան առանց պաշտպանի ներկայության հարցաքննել են և ստիպել են խոստովանել 7 դրվագով գողություն կատարելու մեջ: Նա պահվել է բաժանմունքում մինչ 2012 թվականի հոկտեմբերի 4-ը, ընդ որում՝ այդ ընթացքում նրան հնարավորություն չեն տվել ծնողներին տեղեկացնել բերման ենթարկվելու մասին, ինչպես նաև՝ պաշտպան հրավիրել:

Մի քանի օր անց Ռոբերտը պատմել է իր պաշտպանին, որ ոստիկանության 3-4 աշխատակից իրեն ծեծել են մահակով, երկաթե ձողով հարվածել են ականջին։ Երբ տեսել են, որ չի խոստովանում, տարբերակ չունեն, իր պատմելով, բերել են երկու միասեռականների, որոնք փորձել են ինչ–որ գործողություններ անել։ Ինքն էլ մտածել է՝ «եթե պիտի գնամ, գոնե պատվազրկված չգնամ»։ Հոկտեմբերի 4-ին քննիչը գրել է խոստովանական ցուցմունքը, ինքը ստորագրել ՝ ընդունելով, որ 7 դրվագով գողություն է կատարել։

Միայն դրանից հետո Հովսեփյանին թույլ են տվել զանգահարել ծնողներին և տեղեկացնել պատահածի մասին: Բերման ենթարկելու ու ձերբակալելու հանգամանքը պաշտոնապես գրանցվել է հոկտեմբերի 4-ին։ Այնուհետև նա տեղավորվել է ձերբակալվածներին պահելու վայր (ՁՊՎ):

Ոստիկանության ՁՊՎ ընդունելիս բուժզննության արձանագրության մեջ բժիշկը արձանագրել է Հովսեփյանի աչքի տակ, թևերին և մարմնի տարբեր մասերում առկա կապտուկները, կողոսկրերի ու ականջի վնասվածքը։ Նա բացատրություն է տվել, որ այդ վանսվածքներն առաջացել են Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցների գործադրած բռնության հետևանքով։ ՁՊՎ–ում Հովսեփյանը ինքնասպանության փորձ է կատարել:

Հոկտեմբերի 6-ին Հովսեփյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Քննիչի կողմից կայացրած՝ որպես մեղադրյալ ներգրավելու որոշման տակ Հովսեփյանը գրել է, որ գողություն չի կատարել, իրեն մեղավոր չի ճանաչում, խոստովանության տակ ստորագրել է ծեծի միջոցով:

Հոկտեմբերի 6-ից Հովսեփյանը պահվում է կալանքի տակ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Որդու ձերբակալման մասին տեղեկանալուց հետո Հովսեփյանի մայրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Հոկտեմբերի 5-ին ՄԻՊ արագ արձագանքման խմբի անդամները ՁՊՎ–ում այցելել են Հովսեփյանին: Հովսեփյանի դեմ բռնություն կիրառելու փաստի վերաբերյալ Ռոբերտի մայրը նաև բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

Բռնության ենթարկվելու փաստի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվել և Հովսեփյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որը հիմնավորել է, որ նրան պատճառվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներ՝ առողջության տևական քայքայումով։

Նախաքննության ընթացքում Ռոբերտ Հովսեփյանի մեղադրանքի հիմքում դրված բնակարանային գողության յոթ դրվագներից վեցը հանվել է։

2013 թվականի հունվարի 1-ին Ռոբերտ Հովսեփյանի հայրը հանկարծամահ է եղել. ընտանիքի կարծիքով՝ որդու հետ կատարվածի պատճառով ունեցած նյարդային ապրումներից։ Փաստաբանի պահանջով Հովսեփյանը հոր թաղմանը մասնակցելու համար մի քանի ժամով ազատ է արձակվել:

Ռոբերտ Հովսեփյանը 2013 թվականի հունվարի 9-ին անժամկետ հացադուլ էր հայտարարել, սակայն իր փաստաբանի հորդորով՝ հունվարի 12-ին հացադուլը դադարեցրել է։

2013 թվականի փետրվարի 8-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Ռոբերտ Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված արարք կատարելու համար:

Խոշտանգումների փաստով հարուցված քրեական գործը

Ոստիկանների կողմից խոշտանգվելու մասին Ռոբերտ Հովսեփյանի և նրա մոր հայտարարությունից հետո, ՀՀ գլխավոր դատախազությունը գործն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ նյութեր նախապատրաստելու համար:

Հովսեփյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որը հիմնավորել է, որ նրան պատճառվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներ՝ առողջության տևական քայքայումով։

Փորձաքննությունը երիտասարդի մարմնին ծեծին բնորոշ տարբեր վնասվածքներ է հայտնաբերել՝ կապտուկներ (այդ թվում՝ ձեռնաշղթաներով երկար մնալուց առաջացած), քերծվածքներ։ Բացի այդ, որովայնին և ձեռքերին մակերեսային կտրվածքներ են եղել, որոնք Հովսեփյանն ինքն է արել՝ ի նշան բողոքի։ Փորձաքննությունը նաև լսողության խնդիրներ և կողերի հնարավոր վնասվածքներ է հայտնաբերել, որոնք ևս ծեծի հետևանք են։

2012 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանի և Արտակ Բարսեղյանի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձինք՝ կատարել են պաշտոնեական կեղծիք և իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող, բռնությամբ զուգորդված գործողություններ, որով էական վնաս են պատճառել անձանց և պետության օրինական շահերին (ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի և 314 հոդվածի հատկանիշներով)։

Ըստ գործի նյութերի՝ Բախբուդարյանը և Բարսեղյանը այս տարվա հոկտեմբերի 3-ին գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկելու Ռոբերտ Հովսեփյանին՝ առանց արձանագրություն կազմելու և համապատասխան գրանցում կատարելու, աշխատասենյակում բռնություն են գործադրել նրա նկատմամբ՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս։ Օպերլիազորները կալանավորված են։ Նրանց մեղադրանք է առաջադրվել դեկտեմբերի 18-ին։

2013 թվականի մարտի 6-ին Բախբուդարյանի և Բարսեղյանի գործը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել և վարույթ է ընդունվել դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից:

ՀՔԾ-ն հիմնական քրեական գործից անջատել է մյուս երկու ոստիկանի վերաբերյալ նյութերը և քննում է առանձին վարույթում: Այդ մասով նախաքննությունը դեռ շարունակվում է:

Երկու օպերլիազորների դեմ հարուցված գործով կայացված վճիռը
2013 թվականի մարտի վերջին մեկնարկած դատավարությունն ավարտվեց մեղադրական դատավճռով: Մի քանի շաբաթ հետաձգվելուց հետո՝ 2013 թվականի հոկտեմբերի 11-ին վերջապես կայացավ դատական նիստը, որի ժամանակ դատարանը մեղավոր ճանաչեց Բախբուդարյանին և Բարսեղյանին իրենց մեղսագրվող արարքները կատարելու մեջ և դատապարտեց ընդհանուր առմամբ 3 տարվա ազատազրկման:
Մասնավորապես, դատարանը ամբաստանյալներին դատապարտել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկման 2,5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով երկու տարի ժամկետով։ Այդ հոդվածով ՔՕ–ն նախատեսում է պատիժ ազատազրկում 2-6 տարի ժամկետով։

314-րդ հոդվածով` ազատազրկման 1 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ, այն է` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում, պետական իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնելու հետ կապված պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով` երկու տարի ժամկետով։ Այս հոդվածով նախատեսվող առավելագույն պատիժը ազատազրկումն է 4 տարի ժամկետով։

Պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ, վերջնական պատիժ նշանակվել է ազատազրկում 3 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով` 3 տարի ժամկետով։ Միևնույն ժամանակ դատարանը, կիրառելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը, ամբաստանյալներին ազատել է հիմնական պատժի` ազատազրկման կրումից։ Արդյունքում՝ ամբաստանյալները դատական նիստերի դահլիճից ազատ են արձակվել:

Հարկ է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն բազմիցս ընդգծել է, որ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթարկելու մեջ մեղադրվող պաշտոնատար անձանց նկատմամբ համաներման կիրառումը անթույլատրելի:

Չհամաձայնվելով դատավճռի հետ՝ 2013 թվականի հոկտեմբերի 22-ին տուժողն այն բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան և խնդրել Բարսեղյանին և Բախբուդարյանին դատապարտել օրենքի ամենայն խստությամբ: Գործով նախագահող դատավորն է Կարինե Ղազարյանը:

2013 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ ի դեմս նախագահող դատավոր Կարինե Ղազարյանի և դատավորներ Գ. Մելիք-Սարգսյանի և Հ. Տեր-Ադամյանի, տուժողի և տուժողի ներկայացուցչի բացակայությամբ քննել է գործը և որոշում կայացրել՝ տուժողի վերաքննիչ բողոքը մերժել՝ օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած 11.10.2013թ.-նին վճիրը:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ է անում ՀՀ իշխանություններին՝

• Պահպանել մարդու իրավունքների միջազգային սկզբունքները և չափանիշները և երաշխավորել, որ խոշտանգում կամ վատ վերաբերմունք կիրառած պաշտոնյաների նկատմամբ համաներում կամ ներում չկիրառվի:

• Գործել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի և ՄԱԿ–ի` Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ կոնվենցիայի դրույթների համաձայն, որոնք հստակորեն պարտավորեցնում են պետությանը իրականացնել քննություն և պատասխանատվության առաջ կանգնեցնել խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հնարավոր մեղավորներին։

• Human rights in Armenia in 2013: torture and ill-treatment.

09.01.2014 | Point of View
According to the opinion of Arman Danielyan, the President of the “Civil Society Institute” and a member of the UN Subcommittee on the Prevention of Torture, Armenian policeman tortures, as he is not capable to use other means to solve a crime.

• Torture perpetrators shall not be granted amnesty

15.10.2013 | Position
Civil Society Institute expresses its deep concerns in regard to this shameful practice of releasing police officers-perpetrators of torture from serving punishment by granting amnesty. As a result, torture perpetrators avoid criminal responsibility or serving their punishment, and this contributes to a climate of impunity among the law enforcement officials.

• The trial on criminal case against operative police officers started

27.03.2013 | News
Today the first court session on the case against operative police officers of Yerevan Kentron Police Department Khachik Bahbudaryan and Artak Barseghyan started at the Court of General Jurisdiction of Kentron and Nork Marash Administrative Districts of Yerevan. The operative police officers are charged under Articles 314 and 309.2 of the Armenian Criminal Code.

• The young man who had been subjected to violence at the Police, terminated the hunger strike

15.01.2013 | Point of View
Detainee of “Nubarashen” penitentiary institution Robert Hovsepyan who went on termless hunger strike since 9 January 2013 terminated the hunger strike on 12 January being persuaded by his defense attorney. 28 year-old young man is accused for theft. However he states that he is innocent and his self-incriminatory testimonies were extracted through torture.