Մարտի 1-ի գործ

Case description

Գործի նկարագրությունը

2008 թվականի մարտի 1-2-ին նախագահական ընտրություններին հաջորդող ցույցերի ընթացքում իրավապահների կողմից ուժի չափազանց կիրառման հետևանքով բախումներ տեղի ունեցան ոստիկանության և ընդդիմության միջև, որոնք հանգեցրին զանգվածային ձերբակալությունների և կալանավորումների։ Տասը մարդ զոհվեց (2 ոստիկան եւ 8 քաղաքացիական անձ) և երկու հարյուր մարդ տարբեր տեսակի վնասվածքներ ստացան բախումների արդյունքում։ Սակայն այսօր՝ այդ դեպքերից 6 տարի անց, այդ տասը անձանց մահվան համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել և չի դատապարտվել: Զոհված 8 քաղաքացիական անձանցից 7-ը մահացել են հրազեն վիրավորման հետևանքով, ընդ որում` 3 անձ զոհվել են «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցներից վիրավորվելու հետևանքով, որը օգտագործվել է միանշանակ միայն իրավապահ մարմինների կողմից: Չնայած, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2011թվականի ապրիլի 20-ին դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ հրավիրած խորհրդակցության ժամանակ հանձնարարական տվեց ավելի մանրակրկիտ և հանգամանորեն անդրադառնալ մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը, սակայն մեղավորները այդպես էլ չբացահայտվեցին։

Ավելի քան հարյուր ընդդիմադիրներ կալանավորվել և դատարանի առաջ են կանգնեցվել մարտի մեկի դեպքերից հետո։ Նրանց հիմնական մասը մեղադրվել է կեղծ մեղադրանքների հիման վրա և դատապարտվել քաղաքականացված դատավարությունների արդյունքում։

Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման համար ստեղծվեց փաստահավաք հանձնաժողով, որը ներկայացրեց մի շարք առաջարկություններ: Այդ առաջարկությունների կատարման դիտարկմամբ զբաղվում է ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը: 2012 թվականին կրկին հնչեցվեց Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման առաջարկությունը, սակայն 2012 թվականի դեկտեմբերի 3-ին Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության և ՀՀԿ խմբակցության միջև արդձանագրված փոխհամաձայնության արդյունքում այդ հանձնաժողովի ստեղծման մասին քվեարկությունը հետաձգվեց մինչեւ մեկ տարով:

Նախաքննության ընթացքը

Տարբեր ուժերի, հասարակական և միջազգային կազմակերպությունների արդարադատություն երաշխավորելու և մեղավորների բացահայտելու ու պատասխանատվության ենթարկելու բազմաթիվ կոչերի արդյունքում, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) 2011 թվականի դեկտեմբերի 23-ին հրապարակեց մի տեղեկատվական հաղորդում, որում ներկայացված էր ՀՀ իշխանությունների պաշտոնական վարկածը` 2008 թվականի մարտի 1 և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին, և ամփոփվում էին արձանագրված միջադեպերը և հարուցված քրեական գործերով կատարված քայլերը: Հաղորդման մեջ զոհված քաղաքացիական անձինք ներկայցված են որպես ապօրինի գործողություններ կատարողներ, որոնք զոհվել հենց դրա հետևանքով, և անգամ ոստիկանների մահվան մեջ կրկին մեղադրվում են ցուցարարները: ՀՔԾ-ն որակավորել էր այդ իրադարձությունները որպես զանգվածային անկարգություններ, և քրեական գործ էր հարուցել 2008 թվականի մարտի 1-ին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու, մարտի 1 և 2-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու դրանց մասնակիցների կողմից բռնություն գործադրելու, ձարդ և հրկիզում իրականացնելու, գույք ոչնչացնելու և վնասելու, հրազեն, պայթուցիկ նյութեր և սարքեր գործադրելու և իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրելու փաստերի առթիվ:

2008 թվականի մարտի 2-ին քրեական գործեր հարուցվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը) և 3-րդ մասի հատկանիշներով (Զանգվածային անկարգություններ զուգորդված սպանություններով): Հետագայում մի շարք անձանց նկատմամբ քրեական գործերն անջատվել են, քանի որ այդ անձինք մեղադրվել են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հոդվածներով, այդ թվում՝ իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը (301 հոդված), Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը (316 հոդված), ուրիշի գույքի հափշտակության մեջ (176 հոդված), Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը (235 հոդված): Այդ քրեական գործի նյութերի համաձայն`վերո նշված իրադարձությունների ժամանակ 278 անձ (221 ոստիկան և 57 քաղաքացիական անձ) ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել են տասնյակներ տրանսպորտային միջոցներ, իսկ տուժող են ճանաչվել ոստիկանության 220 աշխատակից և զինծառայող, ու 58 քաղաքացիական անձ, որոնցից 20-ին պատճառվել է մարմնական վնասվածք, իսկ 38-ին` գույքային: Արդյունքում` 152 անձանց մեղադրանք է առաջադրվել, սակայն միայն 117 անձի վերաբերյալ գործը ուղարկվել է դատարան:

Դատավարությունները

ՀՀ դատարաններում վերոնշված 117 անձից 5 անձի նկատմամբ նշանակվել է տուգանք, 65-ը` դատապարվել են ազատազրկման, 6-ը` արդարացվել են, իսկ մեկ հոգին ճանաչվել է արարքը կատարելու ժամանակ անմեղսունակ: Հետագայում ազատազրկման դատապարտվածներից 28 անձին ՀՀ նախագահի կողմից շնորհվել է ներում, իսկ 26 անձը ազատվել են պատիժը կրելուց` ՀՀ ազգային ժողովի կողմից հայտարարված համաներման արդյունքում: Ներկա դրությամբ 2008 թվականիի մարտի 1-ի իրադարձությունների պատճառով բոլոր դատապարտվածները ազատ են արձակվել 2009 թվականի հունիսի 19-ին և 2011թ-ի մայիսի 26-ին ՀՀ ազգային ժողովի կողմից Համաներման որոշումների հիման վրա։

2008 թվականի մարտի մեկի գործերով արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ որպես մեղադրանքի հիմք օգտագործվել են անօրինական ճանապարհով՝ խոշտանգումների միջոցով ձեռք բերված ապացույցներ։ Դատաքննությունների ընթացքում մի շարք վկաներ հայտնել են դատարանին, որ իրենց ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը, քանզի դրանք կորզվել են լուրջ հոգեբանական և ֆիզիկական ճնշումների ներքո: Սույն հայտարարությունների հիման վրա հարուցվել էր 3 քրեական գործ, որոնք, սակայն, հետո կարճվել են նախատեսված հանցադեպերի բացակայության հիմքով: Գործ է հարուցվել նաև մեկ վկայի դեմ կեղծ ցուցմունք տալու կապակցությամբ: Ոստիկանների կողմից ֆիզիկական բռնության կիրառման փաստի վերաբերյալ հղում է կատարվել Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից (ԽԿԿ) իր 2010 թվականի մարտի 19-ին հրապարակած 2008 թվականի մարտի 1-ի բախումների վերաբերյալ զեկույցում: Հանաձայն այդ զեկույցի, ձերբակալված գրեթե բոլոր մարդիկ պնդում են, որ իրավապահ մարմինների կողմից ֆիզիկական բռնությունների են ենթարկվել, ինչը հերքում են ՀՀ իշխանությունները:

Իրավապահ մարմինների պատասխանատվության հարցը

Բազմաթիվ հորդորների ճնշման ներքո քրեական պատասխանատվության են ենթարկվել նաև քաղաքացիական անձանց նկատմամբ ապօրինի բռնություն կիրառած ոստիկանները: Սակայն նման տպավորություն է ստեղծվում միայն առաջին հայացքից: Իրոք, ոստիկանության 4 աշխատակիցներին մեղադրանք առաջարվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետով (պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ զուգորդված բռնության, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ), նրանք 2009թ. դեկտեմբերին դատարանի կողմից անգամ մեղավոր ճանաչվեցին, և դատապարտվեցին 2 եւ 3 տարի ազատազրկմամբ, սակայն նրանք ազատվեցին դատական նիստերի դահլիճից՝ 2009թ.-ի հունիսին ԱԺ-ի կողմից ընդունված Համաներում հայտարարելու մասին որոշման համաձայն: Ավելին, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված լրացուցիչ պատիժը՝ մեկ տարի ժամկետով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելքը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վերացրեց՝ բավարարելով ոստիկանների վերաքննիչ բողոքը:

Միայն դատախազի ցուցումով` 2009 թվականի հուլիսի 13-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի հատկանիժներով`ԿՍ-23 տեսակի հատուկ միջոցների հետ վարվելու կանոնները խախտելու, դրա հետևանքով անզգուշությամբ երեք մարդու մահ և ևս երեքին ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելու համար: Այդ քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել 4 անձանց, և իրենց նկատմամաբ որպես խափանման միջով կիրառվել էր չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննական մարմինը պնդում է, որ չի հաջողվել գտնել այնպիսի մասնագետի կամ փորձագետի, ով կկարողանա ապահովել կիրառված և մահ պատճառած հատուկ միջոցների նույնականացումը, հետևաբար, հնարավոր չէ հստակեցնել մեղադրանքը և պարզել, թե 4 ոստիկաններից ով է վիրավորել զոհվածներին: Չնայած, որ այս 3 զոհերին մահ է պատճառվել իշխանության ներկայացուցիչների կողմից զենքի ապօրինի կիրառման արդյունքում, անգամ նրանց ընտանիքները ոչ մի փոխհատուցում չեն ստացել պետության կողմից:

Զոհված անձանց գործը

Նախ, 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին 10 մահվան դեպքերը որակավորվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Զանգվածային անկարգություններ զուգորդված սպանություններով): Սակայն քիչ անց, մարտի մեկյան դեպքերից ընդամենե մեկ տարի անց, 2009 թվականի մարտին ՀՀ քրեական օրենսգրքում կատարվեցին փոփոխություններ, որոնց արդյունքում 225 հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրեց, իսկ միևնույն ժամանակ 104 հոդվածը (սպանություն) համալրվեց նոր ծանրացուցիչ հանգամանքով`10.1 կետով, այսինքն` սպանությունը, որը կատարվել է զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից։ Արդյունքում`104 հոդվածի 10.1 կետով զոհերի (և քաղաքացիական անձանց, և ոստիկանների) մահվան փաստի վերաբերյալ հարուցվեց նոր քրեական գործ, որն միացվեց զանգվածային անկարգություններվ հարուցված քրեկան գործի հետ մեկ վարույթում։ Նման մոտեցումը մեկ անգամ ևս հաստատեց ՀՀ իշխանությունների դիրքորոշումը ամենում մեղադրել ցուցարարներին և խուսափել իշխանության ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելուց: Չնայած բազմաթիվ կոչերի և ՀՀ իշխանությունների խոստումների՝ մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել այդ մահվան դեպքերի համար:

2008 թվականի մարտի 10-ի զոհերից 9-ի գործով նախնական նամակներ են ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան զոհերի իրավահաջորդների կողմից։

• Previous