Հայտարարություններ

Սեմինար-վերապատրաստում «Մարդու իրավունքների և համայնքային հիմնախնդիրների ուսուցման» թեմայով

09.01.2012

«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն սկսում է իրականացնել «Դպրոց-համայնք միավորումը հանուն ավելի լավ միջավայրի» համայնքային հիմնախնդիրների և մարդու իրավունքների ուսումնասիրության ծրագիրը Քաունթերփարթ ինթերնեշնլ, Հայաստանի և ԱՄՆՄԶԳ աջակցությամբ։

Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել երկօրյա սեմինար-վերապատրաստում նվիրված համայնքային հիմնախնդիրների և մարդու իրավունքների ուսումնասիրմանը, որին կմասնակցեն հանրակրթական դպրոցների «Հասարակագիտություն» առարկան դասավարդող 20 ուսուցիչներ և մարդու իրավունքների պաշտպանության ու կրթութան ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների 10 ներկայացուցիչներ։

Ծրագիրը կսկսվի 2012թ.-ի հունվար ամսին և կտևի միչև 2012թ.-ի մայիս ամիսը, որի ընթացքում վերապատրաստմանը մասնակցած ուսուցիչներն ու ՀԿ ներկայացուցիչները, աշակերտների հետ միասին, կաշխատեն վերհանել և ուսումնասիրել իրենց հանայնքում առկա մարդու իրավունքների հետ կապված հիմնախնդիրները։

Ծրագրի նպատակն է զարգացնել ուսուցիչների դասավարդման կարողությունները, խրախուսել սովորողների ներգրավվածությունը համայնքային հիմնախնդիրների և մարդու իրավունքների ուսուցման մեջ, ինչպես նաև ուժեղացնել դպրոց-համայնք-քաղաքացիական հասարակություն կապը;

Երկօրյա սեմինարը տեղի կունենա 2012թ-ի հունվարի 21-22,Երևանի Ռեժինե հյուրանոցում։

Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են դիմել civitasarmenia@gmail.com էլ.հասցեով:

Դիմումների ընդունման վերջնաժակետն է 2012 հունվարի 9-ը, ժամը՝18:00: