Հայտարարություններ

Կովկասի օր

11.02.2012

Փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ին,  տեղի կունենա «Կովկասի օր» խորագրով միջոցառում՝ նվիրված Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության գաղափարի տարածմանը և երիտասարդների միջև հաղորդակցության հաստատմանը: 

Միջոցաման ընթացքում նախատեսվում է.

  • լուսանկարների ցուցահանդես (Երևան,Բաքու,Ստեփանակերտ)
  • «Խաղաղությունը երեխաների աչքերով»` Ճամբարակի դպրոցի աշակերտների նկարների ցուցահանդես
  • ազգային տարազով տիկնիկների և ձեռքի աշխատանքների ցուցահանդես
  • համատեղ կայքի շնորհանդես (Երևան,Բաքու,Ստեփանակերտ)
  • Կովկասյան ավանդական խոհանոց
  • ուտեստներ Կովկասի տարբեր տարածաշրջաններից (Հայաստան, Վրաստան, Օսիա, Աբխազիա, Ադրբեջան, Ղարաբաղ)
  • «Խաղաղություն աշխարհին»՝ գույնզգույն փուչիկների բացթողում

Միջոցառումը կազմակերպումեն Խաղաղաշինության դպրոցի շրջանավարտները՝«Միջազգային 
ահազանգ» բրիտանական կազմակերպության (International Alert) աջակցությամբ: Ծրագիրը իրականացվում է  ԱՄՆ Պետդեպարտամենտի ֆինանսական աջակցությամբ:

Միջոցառումը տեղի կունենա «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի գրասենյակում։ 

Մուտքն ազատ է:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել'

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ

Այգեստան 11 փող, տուն 43,
Երևան 0025

Հեռ.' +374 10 574317
Ֆաքս'+374 10 559634

Էլ. փոստ'csi@csi.am 
www.csi.am 
www.hra.am