Հայտարարություններ

Քննարկում անչափահասների արդարադատության թեմայով

19.11.2012

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն, «Միջազգային բանտային բարեփոխումներ» (PRI) կազմակերպության հետ համատեղ, ներկայումս իրականացվող «Անչափահասների գործերով արդարադատության արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացրել է անչափահասների արդարադատությանն առնչվող հայաստանյան օրենսդրության վերլուծություն: Նույն ծրագրի շրջանակներում Քաղաքացիական հասարակության ինստիտուտն իրականացրել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անչափահասների հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքների մոնիթորինգ։

Նոյեմբերի 19-ին՝ ժ. 14.00–18.00, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Սիս» սրահում տեղի կունենա վերը հիշատակված ուսումնասիրության և մոնիթորինգի արդյունքների ներկայացումը և դրանց հետ կապված քննարկումները։

Աղբյուրը՝ www.hra.am