Հայտարարություններ

ԴԱՍԸՆԹԱՑ` «Անցումային արդարադատություն»

10.03.2014

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Կովկասի ինստիտուտի հետ համագործակցությամբ կազմակերպում են դասընթացների շարք` «Անցումային արդարադատություն» թեմայով:

Դասընթացներին մասնակցում են ուսանողներ, լրագրողներ և քաղաքացիական հասարակության ակտիվիստներ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից:

Դասընթացների այս փուլը նվիրված է «Անցումային արդարադատություն» (Transitional Justice)  թեմային և անցկացվում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի գրասենյակում:

Ժամանակացույցը`

Ուսանողների խումբ` փետրվարի 24-25–ը, ՔՀԻ գրասենյակ

Ակտիվիստների խումբ` մարտի 3-5–ը, ՔՀԻ գրասենյակ

Լրագրողների խումբ` մարտի 10-12–ը, ՔՀԻ գրասենյակ

Դասընթացները կազմակերպվում են «Coalition for Rebuilding of Trust» ծրագրի շրջանակներում` Եվրոպական Միության և Նորվեգիայի կառավարության համաֆինանսավորմամբ, որն իրականացվում է Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի և տարածաշրջանում համագործակցող կազմակերպությունների կողմից: Դասընթացները անցկացվում են երեք փուլերով, երեք տարիների ընթացքում (2013-2015թթ.):

Ծրագրի բոլոր փուլերին ակտիվորեն ներգրավված մասնակիցներին կտրվեն հավաստագրեր, իսկ լավագույն մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու և ընդգրկվելու ՔՀԻ այլ ծրագրերում։

Աղբյուրը՝ www.hra.am