Հայտարարություններ

Հանրային կարծիքի ուսումնասիրություն

11.04.2014

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ) և Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակը իրականացնում են Հայաստանում հանրային կարծիքի առցանց ուսումնասիրություն, որի նպատակն է գնահատել քրեական արդարադատության հարցերի և մասնավորապես` ազատազրկման հետ չկապված, այլընտրանքային պատժատեսակների և միջոցների կիրառման վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը: Ուսումնասիրությունը իրականացվում է «Ազատազրկման հետ չկապված պատիժների կիրառման խթանումը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից:

Խնդրում ենք մասնակցել առցանց ուսումնասիրությանը լրացնելով հետևյալ հարցաթերթիկը`

https://docs.google.com/forms/d/1MMNsSm2AmtofpDZDULa32IbRgLxRZvcl1nGnxMGD7n0/viewform

Հարցաթերթիկը ռուսերեն է։

Աղբյուրը՝ www.hra.am