Հայտարարություններ

Գրիշա Վիրաբյանի գործով դատական ակտի հրապարակում

22.05.2014

Մայիսի 22-ին, ժամը 16։00–ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ) կհրապարակվի Գրիշա Վիրաբյանի բողոքի հիման վրա կայացված որոշումը։

Վիրաբյանը դիմել է դատարան՝ պահանջելով Վիրաբյանին խոշտանգելու վերաբերյալ գործը կարճելու մասին 2005թ. կայացված որոշումն անհիմն ճանաչել և ուղարկել պատշաճ նախաքննության:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հոկտեմբերի 2-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի դեմ կայացրած վճռով հաստատվել է, որ 2004թ.–ին Ոստիկանության Արտաշատի բաժնում Գրիշա Վիրաբյանի նկատմամբ կիրառվել է խոշտանգում, խախտվել է նրա՝ անմեղության կանխավարկածի և արդար դատաքննության իրավունքը:  ՄԻԵԴ–ը ՀՀ-ին պարտավորեցրել է Վիրաբյանին տրամադրել 31 հազար եվրո փոխահատուցում։

Աղբյուրը՝ www.hra.am