Հայտարարություններ

Հանդիպում–քննարկում

23.09.2014

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն կազմակերպում է հանդիպում-քննարկում` «Մարդու իրավունքները քրեական դատավարության համատեքստում» թեմայով, որը կկայանա ս.թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 15.00-ից 17.30` Վանաձորում՝ ՀԿ կենտրոնի գրասենյակում:

Ծրագիրն ընդգրկում է դասախոսություն և քննարկումներ հետևյալ թեմաներով.

1. Մարդու իրավունքների առաջացումը, զարգացումը. Պատմական ակնարկ. Ինչ է մարդու իրավունքը /բացարձակ և սահմանափակվող իրավունքներ/; պետության պոզիտիվ և նեգատիվ պարտականությունները,

2. Խոշտանգումներից և այլ դաժան,անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից ազատ լինելու իրավունք: Ինտերակտիվ խաղ մարդու իրավունքների մասին՝ ոստիկանության հետ առնչվելիս:

Հանդիպման վերջում կանկացվի «Մարդու իրավունքները քրեական դատավարության համատեքստում» թեմայով Խաղ-վիկտորինա, որի ընթացքում հաղթողները կստանան մրցանակներ:

Մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել մասնակցությունը հաստատող նամակ Մարիամ Սարգսյանին՝ mariam@csi.am էլ. հասցեով մինչև ս.թ. սեպտեմբերի 23-ը:

Աղբյուրը՝ www.hra.am