Հասցեագիրք

  • Աքիլես ՀԿ

    Երևան, 3750033, Կյուլպենկյան 37, բն.21

    (374010) 27 57 44

    (374010) 27 57 44

    achill@netsys.am

    http://www.achill.am

    Գործունեություն

    <p> ««Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպությունը գրանցված է ՀՀ արդարադատության նախարարությունում' 2000թ-ի մարտի 29-ի N 501 հրամանով: <p> ՀԿ-ի առաքելությունը <p> Լինելով իրավապաշտպան հասարակական կազմակերպություն' «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնը սատարում է իրավական, իրազեկ, ոչ կոռումպացված հասարակության ստեղծմանը' ուսուցման, համոզման, քարոզչության միջոցներով, ինչպես նաև, համագործակցելով հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների հետ' ձգտում է ոչ կոնֆլիկտային տարբերակով հասնել ճանապարհային երթևեկության ոլորտում առկա պրոբլեմների լուծմանը' ղեկավարվելով ժողովրդավարության իրավունքի սկզբունքներով: <p> ՀԿ-ի հիմնական նպատակները <p> Պետական, այդ թվում նաև դատական մարմիններում աջակցել վարորդների իրավունքների պաշտպանությանը. <p> Նպաստել երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը' քարոզելով ճանապարհային երթևեկության կանոնները /ՃԵԿ/. <p> Նպաստել շրջակա միջավայրի էկոլոգիայի բարելավմանը. <p> Կատարել լուսավորչական աշխատանք' երթևեկության բնագավառում տեղեկատվության սղությունը նվազեցնելու նպատակով: <p> «Աքիլես» կազմակերպության ակտիվում են. <p> Տեղեկատվական նյութերի հրապարակումները' «Ավտոբան»,«Новое время»,«Голос Армении»,«Республика Армения», «Առավոտ», «Իրավունք» և այլ թերթերում (70-ից ավել հրապարակում): <p> Արդիական հիմնախնդիրների վերաբերյալ գրավոր հարցումները' ՀՀ Կառավարություն, ՀՀ ոստիկանություն, Երևանի քաղաքապետարան և այլն: <p> Ճանապարհային երթևեկության բարելավման ուղղությամբ առաջարկությունները: <p> «Աքիլես» կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությունը Երևանի Ճանապարհային Ոստիկանությունում, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննարկումները: <p> Կազմակերպությունը «ընդդեմ կոռուպցիայի» կոալիցիայի անդամ է, մասնակցում է միջազգային կոնֆերանսներին, կլոր սեղաններին, սեմինարներին, հասարակական լսումներին, հակակոռուպցիոն ծրագրերի մշակմանը: <p> Մշտական գործող թեժ հեռախոսագիծ 27-57-44: 2006թ-ից մինչ այժմ խորհրդատվություն կամ տեղեկատվություններ ենք տրամադրել ավելի քան 6000 քաղաքացիներին: <p> Օրենսդրական փոփոխությունների առաջարկներ ենք ներկայացրել Ազգային ժողով, ՀՀ կառավարություն, ՀՀ ոստիկանություն: <p> Իրականացնում ենք վարորդների իրավունքների պաշտպանությունը դատական և պետական մարմիններում: <p> Վարորդ-ճանապարհային ոստիկանություն հարաբերությունները իրազեկելու նպատակով հրատարակվել են բազմաթիվ թերթիկներ, բուկլետներ, գրքույկներ, տեղադրվել են ճանապարհային ոստիկանության 7 ստորաբաժանումներում ցուցանակներ տրանսպորտային միջոցների հաշվառման կարգի մասին և այլն: