Հասցեագիրք

  • ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ

    Պուշկին 3ա, 2-րդ հարկ, 5-րդ սենյակ

    (+37410) 56 79 23

    pmg.armenia@hra.am

    Գործունեություն

    2003թ ՀՀ Արդարադատության նախարարը ստորագրեց «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգը հաստատելու մասին» հրամանը, որի հիման վրա ստեղծվեց և գործում է համապատասխան խումբը: Ըստ կանոնակարգի խմբի անդամները իրավասու են անարգել այցելել քրեակատարողական հիմնարկներ, (ցանկացած օր - այդ թվում՝ ոչ աշխատանքային օր - այցելությունները կատարվում են խմբի առնվազն երկու անդամի մասնակցությամբ), ծանոթանալ տարաբնույթ փաստաթղթերի բովանդակությանը, այդ թվում, կալանավորված անձի համաձայնությամբ, նրա անձնական գործին և գրագրությանը, բացի գաղտնի փաստաթղթերից, հիմնարկի իրավիճակին, ինչպես նաև հանդիպել կալանավորված անձանց: Խմբի անդամը կալանավորված անձի հետ կարող է հանդիպել որպես կանոն մեկուսի, իսկ Խմբի անդամի ցանկությամբ` քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ:

Գրադարան