Հասցեագիրք

• Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն

ՀՀ, Լոռու մարզ, 2022, ք.Վանաձոր,
Գրիգոր Լուսավորիչի 53/59

(+374-322) 40910, (+37491) 344496

(374-322) 40749

ycdi@democracy.am

http://www.democracy.am

Գործունեություն

«Ժողովրդավարական Նախաձեռնությունների Երիտասարդական Կենտրոն» ՀԿ-ն երիտասարդ մարդկանց կամավոր միավորում է, որոնք ընդունում են «ԺՆԵԿ» ՀԿ-ի կողմից որդեգրած արժեքները և պատրաստ են իրենց ներուժն ու ջանքերը կամավոր ներդնելու այդ արժեքների տարածման և կազմակերպության առաքելության իրագործման համար:

ԺՆԵԿ-ի առաքելությունն է` երիտասարդության ակտիվացման միջոցով աջակցել Հայաստանում մարդկային զարգացմանը նպաստող քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական պետության կայացման գործընթացներին:
ԺՆԵԿ-ի գործունեության հիմնական միջոցներն են`

Իրավապաշտպան ցանցերի ստեղծում և հզորացում,

Կրթական և ուսումնական դասընթացներ,

Տեղեկատվական աջակցություն,

Հասարակական քննարկումներ,

Հետազոտություններ և ուսումնասիրություններ,

Քաղաքացիական վերահսկողություն,

Շահերի պաշտպանություն,

Իրավունքների և ազատությունների գործնական պաշտպանություն,

Համագործակցություն ազգային և միջազգային կազմակերպությունների հետ,

Միջազգային ծրագրերի մշակում և իրականացում,

Հասարակության իրավագիտակցության բարձրացում:

Նպատակները

ԺՆԵԿ-ի խնդիրերն են`

Ժողովրդավարական և քաղաքացիական նախաձեռնությունների աջակցություն բոլոր բնագավառներում,

Երիտասարդ իրավապաշտպանների և քաղաքացիական ակտիվիստների նոր սերնդի ձևավորում,

Քաղաքացիական վերահսկողության նոր մեթոդների մշակում,

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական արդյունավետ միջոցների զարգացում,

Հասարակական սեկտորի հեղինակության և գործունեության արդյունավետության բարձրացում,

Հասարակության քաղաքացիական ակտիվության բարձրացում` քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության վերաբերյալ գիտելիքների տարածման միջոցով,

Մարդու իրավունքների և միջմշակութային կրթության զարգացում,

Աջակցություն երիտասարդության մտավոր, հոգևոր և ֆիզիկական զարգացմանն ուղղված նախաձեռնություններին,

Երիտասարդության քաղաքացիական ակտիվության բարձրացում` հիմնվելով քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության սկզբունքների վրա, գործելով ազգային և միջազգային մակարդակներում,

Համայնքներում երիտասարդական միավորումների զարգացման ու համայնքային նշանակության որոշումներին երիտասարդության մասնակցության ապահովում,

Կամավորության հեղինակության բարձրացում և կամավորական գործունեության զարգացում,

Երիտասարդական խաղաղարար նախաձեռնությունների զարգացում` ազգային և տարածաշրջանային մակարդակներում: