Հասցեագիրք

  • Պետական կարիքների զոհեր

    Երևան, Խորենացի փ. 27, բն.46

    (+37493) 85-55-65

    home@pkz.am

    http://pkz.am/

    Գործունեություն

    <p> 2002թ. սկսվեց հասարակության մի ստվար զանգվածի բռնի, բացահայտ և զանգվածային սեփականազրկման գործընթացը: Երևույթն այնքան արտառոց էր իրեն իրավական պետություն հռչակած երկրի համար, որ վերը նշված քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտություն առաջացավ հիմնել «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությունը: <p> Կազմակերպությունը քաղաքացիներին իրավական խորհրդատվություն է տրամադրում սեփականության պաշտպանության ոլորտում, նրանց սեփական գույքի գնահատման և կնքվող պայմանագրերի վերաբերյալ իր ունեցած հսկայական տեղեկատվության հիման վրա: Կազմակերպությունը միաժամանակ տրամադրում է փասթաթղթեր Մարդու Իրավունքի Եվրոպական Դատարան դիմել ցանկացողների համար: «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ն հիմնադրվել է 2006 թվականին <p> Կազմակերպության նպատակները (քաղվածք կանոնադրությունից) <p> Հայաստանի Հանրապետությունում, ներառյալ Երևանի վարչական սահմաններում, «պետական կարիքներ»-ի անվան տակ քաղաքացիների սեփականության, բնակարանի, անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի, ինչպես նաև այլ հանրաճանաչ իրավունքների զանգվածային խախտումների բացառումը, նման խախտումների զոհ դարձած անձանց իրավունքների պաշտպանությանը օրենքով չարգելված ցանկացած եղանակով. <p> -զանգվածային խախտումների զոհ դարձած անձանց իրավունքների պաշտպանությունր Հայաստանի Հանրապետության դատարանների և այլ իրավասու մարմինների, իսկ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան իրավական պաշտպանության ներպետական բոլոր միջոցները սպառելու դեպքում՝ Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանի կամ համապատասխան այլ միջազգային դատարանների, կոմիտեների կամ հանձնաժողովների առջև. <p> - ցանկացած խախտման մասին տեղեկություններ ստանալը, նման տեղեկություններ հավաքելը, դրանք տարածելը, այդ տեղեկությունների վերաբերյալ կարծիք արտահայտել, ներառյալ մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, անկախ սահմաններից. <p> - ցանկացած խախտման դեմ օրենքով սահմանված կարգով երթեր, ցույցեր և հանրահավաքներ կազմակերպելն ու անցկացնելը: