Հասցեագիրք

  • ՇԱՀԽԱԹՈՒՆ Կանանց, ժողովրդավարության աջակցության ՀԿ

    Երևան - 0010, Բյուզանդի փող. 26, բն.6.

    politicalprisonerswives@gmail.com

    http://www.shahkhatun.am/

    Գործունեություն

    «Շահխաթուն» ՀԿ հիմնադրվել է 2009թ.` քաղաքական կալանավորների կանանց հասարակական գործունեության համար անկախ կառույց եւ աշխատանքային պայմաններ ապահովելու նպատակով: 2009-2010թթ. Քաղբանտարկյալների կանայք` «Վերնատուն» Հասարարական կազմակերպության միջոցով ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամից (NDI) դրամաշնորհի արժանացան` «Համատեղելով մեր կարողությունները` նպաստենք իրազեկվածությունը” ծրագրի իրականացման համար: Այդ ծրագրի շրջանակներում յոթ քաղբանտարկյալների գործեր ուղարկվել են Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ) իսկ մեկ քաղբանտարկյալի գործ ուղարկվել է ՀՀ Սահմանադրական դատարան: Անց են կացվել բազմաթիվ միջոցառումներ, կլոր սեղաններ եւ սեմինարներ` քաղաքական հալածանքների խնդրի վերաբերյալ հասարակական գիտակցության եւ իրազեկության բարձրացման համար, արտադրվել է «Ընտրություն» մեկ-ժամանոց վավերագրական ֆիլմ, որը արձանագրում է 2008թ. փետրվարի նախագահական ընտրություններին հետեւած քաղաքական հետապնդումների ալիքը: Ֆիլմի պրեմիերան կկայանա 2010թ. մարտին: Այս տարվա համար նախատեսված ծրագրերը ներառում են. աջակցություն ՀՀ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններ եւ ՄԻԵԴ ուղարկվող քաղկալանավորների գործերի նախապատրաստմանը, իրավագիտական ռեսուրսների կենտրոնի ստեղծում, քաղկալանավորների ընտանիքներին խորհրդատվական աջակցության ապահովում, նոր ֆիլմի արտադրություն, ժողովրդավարության մասին երկու գրքերի թարգմանություն եւ հրատարակում, ժողովրդավարության խնդիրներին ու մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված լուսանակարների, տեսանյութերի եւ այլ ստեղծագործությունների փառատոնի անցկացում, տեղեկատվական ինտերակտիվ համացանցային կայքի սպասարկում: