Հասցեագիրք

  • Ինֆորմացիայի ազատության կենտրոն

    <p> Հայաստանի Հանրապետություն, <p> Երևան, 0010, Փ. Բյուզանդի 1/3, 4-րդ հարկ

    (+37499) 40 08 40

    foi@foi.am

    http://www.foi.am/

    Գործունեություն

    <p> «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԻԱԿ) հիմնադրվել է 2001թ. հունիսի 1-ին: Նրա հիմնական նպատակն է պաշտպանել մարդկանց տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքը: <p> 2001թ.-ից մինչ օրս կենտրոնը հրապարակում է «Դու տեղյակ լինելու իրավունք ունես» տեղեկագիրը, որը ՏԱ ոլորտի մասին միակ մասնագիտացված պարբերականն է Հայաստանում: <p> Այստեղ հրապարակվում է այն պաշտոնյաների «Սև ցուցակը», որոնք ոտնահարել են քաղաքացիների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների և իրավաբանական անձանց տեղեկատվություն ստանալու իրավունքը: <p> Միևնույն ժամանակ անցկացվում է ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն, որի ժամանակ ոսկե բանալի է շնորհվում ՏԱ օրենքը լավագույնս կիրառած քաղաքացիներին, ՀԿ-ներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին և լրագրողներին: <p> Տրվում են նաև բացասական մրցանակներ' կողպեքներ, ՏԱ օրենքը խախտող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին: <p> ԻԱԿ-ը 2001-2010թթ. ընթացքում իրավական խորհրդատվություն և աջակցություն է տրամադրել 6000 անձի, իսկ վերջին 4 տարիների ընթացքում'տեղեկատվության տրամադրումն ապօրինի մերժած պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ 75% դրական արդյունքով 28 դատական գործ է հարուցվել, որոնցից մեկի դեպքում անգամ վարչական տուգանքի է ենթարկվել գյուղապետերից մեկը: <p> Կենտրոնի կողմից մշակված և 2003թ-ից գործող «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը առաջին հերթին կիրառվում է կենտրոնի կողմից' տարեկան 1000 տեղեկություն ստանալու հարցումներ են ուղարկում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ: <p> ԻԱԿ-ը նախաձեռնել է ՏԱ օրենսդրության բարեփոխումների փաթեթի մշակումը ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի և քաղաքացիական հասարակության հետ համատեղ և ներկայումս փաթեթն արդեն ընդգրկված է ՀՀ Ազգային Ժողովի նստաշրջանի օրակարգում։ <p> Կենտրոնն իրականացնում է նաև կրթական ծրագրեր'2003-2010թթ ընթացքում 5000 մարդ՝ այդ թվում 2200 պաշտոնյա, ստացել է գիտելիք և հմտություն տեղեկատվության ազատության օրենսդրության վերաբերյալ։ Այս տարվանից տեղեկատվության ազատության ոչ ֆորմալ կենտրոն է հիմնադրվել, որի շնորհիվ մինչև 2012թ. 300 քաղծառայող և 400 համայնքային ծառայող կվերապատրաստվեն այնտեղ: <p> ԻԱԿ-ն անդամակցում է Տեղեկատվության ազատության պաշտպանների միջազգային ցանցին, «Տեղեկատվության ազատություն. Եվրոպա» կազմակերպությանը, Տեղեկատվության ազատության ամերիկյան ազգային Կոալիցիային, Տեղեկատվության ազատության քաղաքացիական նախաձեռնությանը, Արևելյան գործընկերության ազգային պլատֆորմին: