Հասցեագիրք

  • Կանանց ռեսուրսային կենտրոն

    <p> Տերյան 62, 5-րդ մուտք(Մոսկովյան փողոցից), <p> 1-ին հարկ, բն. 35

    (+37410) 94 56 56 26

    contact@womenofarmenia.org

    http://www.womenofarmenia.org

    Պատմություն

    <p> «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը հիմնադրվել է 2003 թվականին Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդ կանանց կողմից և հանդիսանում է հետսովետական Հայաստանում երիտասարդ կանանց համար ստեղծված առաջին ռեսուրսային կենտրոնը: <p> Սկզբում կենտրոնը գործել է Երևանի պետական համալսարանում՝ հիմնական ծրագրերն ուղղելով վերոնշյալ ուսումնական հաստատության ուսանողներին: 2006 թվականից կանանց կենտրոնը տեղափոխվել է և բաց է բոլոր կանանց համար՝ անկախ տարիքից, կրթությունից, սեռական կողմնորոշումից և սոցիալական կարգավիճակից: <p> «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ն աշխատում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կնոջ մարդու իրավունքների, վերարտադրողական և սեռական իրավունքների, սեռական բռնության և կոնֆլիկտների լուծման և խաղաղության հաստատման մեջ կնոջ դերի բարձրացման ուղղությամբ: <p> Կազմակերպությունը հանդիսանում է «Կանանց կոալիցիա հանուն խաղաղության» և «Երիտասարդ կանանց ցանց Հարավային Կովկասում» ծրագրերի նախաձեռնողներից մեկը և համագործակցում է Վրաստանի, Աբխազիայի, Ադրբեջանի և Հարավային Օսիայի կանանց կազմակերպությւնների հետ: <p> 2008 թվականից Կանանց ռեսուրսային կենտրոնը ստեղծել է թեժ գիծ և փոխօգնության խումբ Երևանում սեռական բռնության ենթարկված կանանց և աղջիկների համար:նց ռեսուրսային կենտրոնը ստեղծել է թեժ գիծ և փոխօգնության խումբ Երևանում սեռական բռնության ենթարկված կանանց և աղջիկների համար: