Հասցեագիրք

  • Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միաջավայրի

    ՀՀ, Երևան, 0019, Բաղրամյան պող., 24դ, 609 սենյակ

    (+374 10) 523604

    (+374 10) 523604

    office@awhhe.am

    http://www.awhhe.am

    Գործունեություն

    «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) կազմակերպությունը հասարակական, շահույթ չհետապնդող, կանանց ոչ քաղաքական կազմակերպություն է: Այն ստեղծվել և ՀՀ արդարադատության նախարարության կողմից գրանցվել է 1999թ.: <p> Կազմակերպությունում ընդգրկված են փորձառու մասնագետներ' համաճարակաբաններ, բնապահպաններ, թունաբաններ, հիգիենիստներ, գիտական աշխատողներ: ՀԿՀԱԱՇՄ-ն կայուն զարգացման, մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության և աղքատության կրճատման հարցերով զբաղվող տեղական ներկայացուցիչների ազգային ցանցն է: <p> Կազմակերպությունը սերտորեն համագործակցում է այնպիսի միջազգային բնապահպանական և առողջապահական ցանցերի հետ, ինչպիսիք են 'WECF, IPEN, HCWH, GAIA, PAN, EPHA, HEAL, EEB: Կազմակերպությունը առողջության, շրջակա միջավայրի, օրգանական երկրագործության հինախնդիրների լուծմանը նպաստում է կրթական, տեղեկատվական, հետազոտական ծրագրերի միջոցով, որոշումներ կայացնողների նկատմամբ լոբբինգի կազմակերպմամբ, տեղեկատվական նյութերի հրատարակմամբ և տարածմամբ, նաև միջազգային և տեղական կոնֆ‎երանսներին ու ֆորումներին կազմակերպության մասնակցությամբ: <p> ՀԿՀԱԱՇՄ -ն օժանդակում և պաշտպանում է հայ կանանց մասնակցությունը տեղական և պետական մակարդակներում որոշումների կայացման գործընթացում: