Հասցեագիրք

  • Հույսի Կամուրջ հասարակական կազմակերպություն

    Կորյունի 19 ա, 0009, Երևան, Հայաստան

    (+37410) 589186, (+37410) 560143

    bridge@arminco.com

    http://www.bridgeofhope.am/system/index.htm

    Գործունեություն

    Շահառուների Խմբերը Հաշմանդամ երեխաները, նրանց ծնողները և ընտանիքի մյուս անդամները, հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժները և երեխաները: Գործունեության աշխարհագրությունը` Երևան, Դիլիջան, Իջևան, Բերդ ՙՀույսի կամուրջը՚ հասարակական կազմակերպություն է բոլոր երեխաների համար և երեխաների հետ միասին աշխատում է ստեղծել խտրականությունից և պատնեշներից ազատ միջավայր բոլորի համար: ՙՀույսի կամուրջ՚ հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1996 թվականին` օգնելու հաշմանդամ երեխաներին և նրանց ծնողներին հաղթահարելու իրենց մեկուսացվածությունը և բոլորի հետ հավասար մասնակցելու հասարակական կյանքին: Եթե սկզբում մեր ծրագրերը ուղղված էին հաշմանդամ երեխաներին ինտեգրելու իրենց ոչ հաշմանդամ հասակակիցների հետ, ապա այժմ դրանք ուղղված են ներառմանը: Սա նշանակում է ոչ միայն գտնվել իրենց հասակակիցների հետ, այլև հնարավորությունների մաքսիմումի չափով մասնակցել ծրագրում: Մեր ծրագրերը միտված են ստեղծելու հավասար հնարավորություններ և բարենպաստ պայմաններ հաշմանդամ երեխաների համար, որպեսզի նրանք իրականացնեն իրենց նպատակները առանց արհեստածին արգելքների: