Հասցեագիրք

  • Արմավիրի Զարգացման Կենտրոն

    Շահումյան 68ա, քաղաք Արմավիր, Հայաստան

    (+374 237) 2 30 34

    http://www.armavirdc.org

    Գործունեություն

    «Արմավիրի զարգացման կենտրոն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2005թ.: Կազմակերպության առաքելությունն է` «Համագործակցություն հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի»` խնդիր դնելով նպաստել մարզի պետական, հասարակական և բիզնես սեկտորների համագործակցությանը: Հասարակական կազմակերպության ռազմավարական նպատակներն են` <p> 1. Ժողովրդավարական կառավարման թափանցիկ և պատասխանատու համակարգի ամրապնդումը և բարելավումը` <p> կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը նպաստելու, <p> որոշումների ընդունման գործընթացում քաղաքացիների մասնակցությունը խրախուսելու, <p> քաղաքացիների իրազեկության մակարդակը բարձրացնելու, <p> տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանն աջակցելու, <p> հասարակության խոցելի խմբերի շահերի և իրավունքների պաշտպանությանն աջակցելու միջոցով: <p> 2. Աջակցություն քաղաքացիական հասարակությանը` <p> համայնքային ակտիվության բարձրացման և որոշումների ընդունման գործընթացում քաղաքացիների մասնակցության մեխանիզմների ստեղծման, <p> քաղաքացիական իրազեկման գործընթացին զանգվածային լրատվամիջոցների մասնակցությունը խրախուսելու, <p> Արմավիրի մարզի հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանն աջակցելու միջոցով: <p> 3. Կայուն սոցիալ- տնտեսական առաջընթացի ապահովում` <p> Արմավիրի մարզում աղքատության կրճատմանը նպաստելու, <p> փոքր և միջին բիզնեսի զարգացումը խրախուսելու միջոցով: ՀԿ-ն իրականացնում է շահերի պաշտպանության, մարդու իրավունքների պաշտպանության ծրագրեր, հակակոռուպցիոն մոնիտորինգներ կրթության և առողջապահության ոլորտներում, համայնքային զարգացման ծրագրեր, երիտասարդության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր, հետազոտություն, տպագրություն, կրթական, ընտրական և այլ ծրագրեր: Կազմակերպությունը համագործակցում է մի շարք միջազգային և տեղական կազմակերպությունների հետ, այնպիսիք, ինչպիսիք են` Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Կասալս ընդ Ասոշիեյթս (Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիր), ՄԱԶԾ, ՄԱԿՓՀ, ՄԻՀ, Փրկեք երեխաներին, Քաունթերփարթ Ինթ., Բաց հասարակության ինստիտուտ, Ճապոնական դեսպանատուն, Օքսֆամ ՄԲ և այլն: