Հասցեագիրք

  • Շիրակ կենտրոն

    <p> Շիրակի մարզ , Գյումրի, Վարպետաց 176 <p> 301, 3103, Հայաստան

    (+374 312) 6-69-92, (+37491) 45-13-37

    info@shirakcentre.org

    http://www.shirakcentre.org

    Գործունեություն

    «Շիրակ Կենտրոնի» գործունեությունը նպատակաուղղված է Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը, մարզերում սոցիալ-քաղաքական կարևորագույն խնդիրների լուծմանը, հասարակության ու պետության, մասնավորապես տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքների միջև առկա տարաձայնությունների հարթեցմանը, սոցիալ-քաղաքական հետազոտությունների, վերլուծությունների իրականացմանը, նոր ծրագրերի մշակմանը, կոալիցիաների ձևավորմանն ու հակամարտությունների լուծմանը, անօթևանների շահերի պաշտպանությանը, տնտեսական, սոցիալական և քաղաքացիական ազատությունների իրավունքների պաշտպանությանը: Կենտրոնը նպատակ ունի աջակցել հասարակական տարբեր խմբերին ու խավերին՝ օգնելով բարդ ու վերափոխվող քաղաքական պայմաններում նոր գաղափարների ու ռազմավարությունների ընկալման կարողությունների ձեռքբերմանն ու կատարելագործմանը:

    Նպատակները

    Աջակցել.քաղաքական մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանը, երիտասարդության շրջանում առաջնորդության հմտությունների զարգացմանը, տարբեր հասարակական, սոցիալական և քաղաքական խմբավորումների միջև կոալիցիաների ձևավորմանը, քաղաքացիական ազատությունների իրավունքների պաշտպանությանը, դասընթացների և սեմինարների կազմակերպման միջոցով քաղաքացիական կրթության ծավալմանը: