Հասցեագիրք

  • World Vision - Armenia

    <p> Ռոմանոս Մելիքյան 1, <p> Մալաթիա-Սեբաստիա, Երևան

    (+374 10) 749118, 749119

    (+374 10) 749148

    wvarmenia@wvi.org

    http://wvarmenia.am/main/en/index.html

    Գործունեություն

    <p> Վորլդ Վիժնը քրիստոնեական բարեգործական կազմակերպություն է, որը կոչված է բարեփոխելու աղքատության մեջ ապրող երեխաների, նրանց ընտանիքների եւ համայնքների կյանքը: Առաջնորդվելով Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած մեծ հավատքով` Վորլդ Վիժնը ծառայում է աղքատներին եւ ճնշվածներին` խորհրդանշելով Աստծո բացարձակ սերն առ մարդիկ: <p> Վորլդ Վիժնը ծառայում է բոլորին անկախ սեռից, կրոնական, ռասսայական եւ ազգային պատկանելիությունից: 2009 թվականին Վորլդ Վիժնը աշխատել է 100 երկրներում, օգնելով 100 միլիոն մարդկանց: <p> Վորլդ Վիժնը Հայաստան է եկել 1988-ին` 1 մլն. դոլարի անհապաղ օգնություն տրամադրելով 1988թ. աղետալի երկրաշարժից տուժածներին: Հաջորդ ամիսների ընթացքում տրամադրվել է ավելի քան 3 մլն. դոլարի դեղորայք եւ օգնություն: <p> Հետագա 22 տարիների ընթացքում Վորլդ Վիժնի ծրագրերն ուղղված են եղել ոչ միայն աղետի հետեւանքների վերացմանը, այլեւ նպատակ ունեն բարեփոխելու համայնքների կյանքը: