Հասցեագիրք

  • Զինվորի մայր

    Խանջյան 5, 107 սենյակ, Երևան, Հայաստան

    (+37410) 529931, 523202

    armgreta@arminco.com

    http://www.zinvori-mair-ngo.am

    Գործունեություն

    <p> Հայաստանի Հանրապետական «Զինվորի մայր» ՀԿ-ն ոչ կառավարական, շահույթ չհետապնդող, ոչ քաղաքական հասարակական կազմակերպություն է, որը քարոզչական, լուսավորչական, խորհրդատվական, հրատարակչական և հետազոտական միջոցներով Հայաստանի հանրապետության տարածքում սոցիալական, բարոյահոգեբանական և իրավական օգնություն է ցուցաբերում զինծառայողներին ու նրանց ընտանիքներին: <p> «Զինվորի մայր» ՀԿ-ն իր բազմաբնույթ և բազմազան գործունեության շուրջ 15 տարիների ընթացքում աջակցել է Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը` անմիջական մասնակցություն ցուցաբերելով բանակի ձևափոխման ու կայունացման գործընթացին` պայքարելով ազգային բանակում տեղ գտած բացասական երևույթների դեմ: <p> Կազմակերպությունը կայացավ և ամրապնդվեց այն օրվանից, երբ նախաձեռնող խմբի կոչին արձագանքած բազմաթիվ կանայք Երևանի 16 հիվանդանոցներում որպես դայակներ խնամեցին վիրավոր զինվորներին: Այդ ժամանակից կազմակերպության շարքերն անընդհատ համալրվում են համախոհներով, որոնք իրենց ուժն ու եռանդը ուղղում են կազմակերպության խնդիրների լուծմանը: Այդ տարիների ընթացքում կազմակերպությունը իրագործել է ավելի քան 30 խոշոր ծրագրեր, որոնք օգնել են բնակչության տեղեկատվությանը, բարձրացրել են նրանց իրազեկությունը և նպաստել են նրանց մասնակցությանը որոշումների կայացման գործընթացում: Կազմակերպությունը ունի մասնաճյուղեր Գյումրիում, Ճամբարակում, Վանաձորում, Ստեփանակերտում, Ալավերդիում, Արմավիրում, Աբովյանում, Դիլիջանում, Կապանում: <p> Կազմակերպությունը համագործակցում է տեղական հասարակական և միջազգային կազմակերպությունների, Հայաստանում արտասահմանյան դեսպանությունների և անհատ բարերարների հետ: Կազմակերպությունը հանդիսանում է Ժնևյան Կոնֆերանսի փախստականների հայրենադարձության և ինտեգրացման Աշխատանքային խմբի անդամ, ՀՀ Կառավարության առընթեր հակակոռուպցիոն կոալիցիայի, ՀՀ ԱԺ նախագահին առընթեր փախստականների հարցերով զբաղվող ՀԿ-ների Խորհրդի, ԿՐԻՆՈ Դանիական փախստականների Խորհրդի Ցանցի, ինչպես նաև «Բանակն ու հասարակությունը» հասարակական կազմակերպությունների Խորհրդի անդամ: