Հասցեագիրք

  • Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք (ՀՔԴ)

    Երևան, Աճառյան փ. 2-րդ նրբանցք, 2

    (+37410) 621635

    info@healthrights.am

    http://www.healthrights.am

    Գործունեություն

    Ներկայումս, ՀՔԴ-ը իրականացնում է հիվանդների խնամքի մեջ մարդու իրավունքների հարցերով կրթաթոշակային հետազոտման ծրագիր, որի վերջնական նպատակն է իրավաբանների շրջանում մարդու իրավունքներին առնչվող գործնական գիտելիքների եւ հմտությունների կատարելագործումը: HealthRights.am -ը ՀՔԴ-ի կողմից ստեղծված ինտերնետ-հանգույց է, որը կոչված է առցանց օժանդակություն եւ հավաստի տեղեկություններ տարմադրել հիվանդների խնամքի մեջ մարդու իրավունքների հիմնահարցերի վերաբերյալ: HealthRights.am -ը օգտակար տեղեկություններ է պարունակում բժիշկների, առողջապահության ոլորտի մասնագետների, փաստաբանների, պացիենտների եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են հարստացնել իրենց գիտելիքները առողջապահական իրավունքի, ընդունված կարգերի եւ բժշկական էթիկայի վերաբերյալ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

    Պատմություն

    Հակաթմրամոկալյին քաղաքացիական դաշինքը (ՀՔԴ) տեղային Հայաստանյան հասարակական կազմակերպություն է՝ հիմնադրված 2003թ.-ին եւ կազմված մոտ 20 անդամից: 2008թ. ի վեր ՀՔԴ-ն ներգրավված է հիվանդների խնամքի մեջ մարդու իրավունքների պաշտպանության ծրագրերում եւ միջոցառումներում: