Հասցեագիրք

• Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Վանաձոր, Տիգրան Մեծի 59

(374 322) 4 22 68

hcav@hcav.am, asakunts@hcav.am

http://www.hcav.am

Գործունեություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ոչ քաղաքական, ոչ կրոնական, շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը միավորում է ժողովրդավարության, հանդուրժողության, բազմակարծության և մարդու իրավունքնե րի գերակայության սկզբունքները արժեքավորող անհատների:
Տեղական, հանրապետական և տարածաշրջանային մակարդակներով, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի առաքելությունն է՝ քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունն ու խթանումը, խաղաղասիրական ու իրավապաշտպանական գործընթացների հզորացումը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեսլականն է ձևավորել հասարակություն, որտեղ գերակա արժեքներ են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և խաղաղասիրությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իր առաքելությանը հասնելու նպատակով գործունեություն է իրականացնում երեք հիմնական ուղղություններով՝

իրավապաշտպանություն

քաղաքացիական նախաձեռնությունների խթանում

խաղաղասիրություն

Հրատարակումները կարելի է գտնել  http://www.hcav.am/site/publ.html էջում:

Պատմություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հիմնադրվել է 1998թ-ի մարտի 21-ին որպես ՀՔԱ Հայաստանի կոմիտեի տեղական գրասենյակ: Գրասենյակի հիմնադրումը և առաջին մեկուկես տարվա գործունեությունն ապահովվել է ՀՔԱ Հայաստանի կոմիտեի կողմից իրականացված «ՀՔԱ ցանցի ստեղծումը Հայաստանի Հանրապետության շրջաններում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել էր TASIS ծրագրի ժողովրդավարական ծրագրերի կողմից: Գրասենյակի հիմնադրման առաջին իսկ օրվանից մեծ է եղել կամավորների ներդրումը իրականացվող աշխատանքների մեջ: Առաջին միջոցառումը, որը կազմակերպել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, «Տեղեկատվության դերը քաղաքացիական հասարակության ձևավորման մեջ», կազմակերպեց 1998-ի հունիսի 21-ին: Խոսքի ազատության, տեղեկատվության տարածման, ԶԼՄ-ների և լրագրողների շահերի պաշտպանությունը մշտապես եղել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գործունեության առանցքում, որը հետագայում իր տրամաբանական ձևակերպումը ստացավ Վանաձորի մամուլի ակումբի հիմնադրմամբ: Մինչ 2001-ի ապրիլի 9-ը, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրանցվեց որպես ինքնուրույն իրավաբանական անձ, գրասենյակը մասնակից է եղել ՀՔԱ Հայաստանի կոմիտեի ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես՝ ուսումնասիրվել են երիտասարդների և կանանց հիմնախնդիրները, հասարակական գործընթացներում նրանց ներգրավմանը խոչընդոտող գործոնները: Այս գործողությունների շրջանակում առաջին փորձերն են կատարվել հասարակական կարծիքի ուսումնասիրման մեթոդների կիրառման, կլոր սեղանների կազմակերպման, այլ ՀԿ-ների հետ համագործակցության ձևավորման բնագավառներում: Զուգահեռաբար ելնելով մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործողությունների կատարման անհրաժեշտությունից՝ արդյունավետ համագործակցություն է ձևավորվել այլ իրավապաշտպան կազմակերպությունների՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, Հելսինկյան ընկերակցության, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի հետ: Այսինքն՝ մինչ ինքնուրույն իրավաբանական անձի գրանցվելը, գրասենյակը կուտակել էր լուրջ մարդկային, մասնագիտական ռեսուրսներ, որոնց հետագա զարգացումը պահանջում էր ինչպես լրացուցիչ ֆինանսական, մարդկային ռեսուրսների ներգրավում, այնպես էլ համագործակցության նոր ուղղությունների ձևավորում: Այս առումով, կարևոր նշանակություն ունեցավ 1999թ-ի հունվարի 31-ին ՀՔԱ քաղաքական քարտուղար Միենթ Յան Ֆաբերի, ՀՔԱ համանախագահ Մերի Քյալդերի, Ադրբեջանի կոմիտեի նախագահ Արզու Աբդուլաևայի, Հայաստանի և Վրաստանի կոմիտեների ներկայացուցիչների ճանաչողական այցը ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Նույն թվականի օգոստոսին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ այցելեց ՀՔԱ հարավային ցանցի ռազմավարական գործընկեր հանդիսացող նիդեռլանդական Միջեկեղեցական խաղաղության խորհրդի գործադիր տնօրեն Վիլկո դե Յոնգեի և ՀՔԱ հարավային կովկասի գրասենյակի ղեկավար Մարտեն վան Հարթենի այցը և հանդիպումը Վանաձորի գրասենյակ: Հանդիպման արդյունքում մշակվեցին ՀՔԱ Վանաձորի և Միջեկեղեցական խաղաղության խորհրդի համատեղ ծրագիր ղարաբաղյան հակամարտությունում անհայտ կորածների իրավունքների և նրանց ընտանիքների խնդիրների լուծման վերաբերյալ: Ծրագիրը 2002-ին սկզբից մինչ այսօր իրականացվում է ՀՔԱ Հարավային կովկասի ցանցի կողմից:
2000-ի սեպտեմբերից Միջեկեղեցական խաղաղության խորհրդի ֆինանսավորմամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անցկացրեց առաջին ինքնուրույն ծրագիրը, որը վերաբերում էր Եվրոպայի խորհրդին անդամակցելու հետ կապված ՀՀ վերցրած պարտավորությունների ծանուցմանը Վանաձորում:
2002-ի մայիսի 1-ից ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ժամանակավոր երկսենյականոց կացարանից տեղափոխվեց նոր բարեկարգված տարածք:
Ինքրուրոյւն իրավաբանակն անձի կարգավիճակ ձեռք բերելուց հետո կազմակերպությունը իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ համայնքային, մարզային, ազգային և տրածաշրջանային մակարդակներում: Գործունեության շրջանակները շնորհիվ նոր գործընկերների ընդգրկման դարձել են ավելի արդյունավետ, և գրասենյակը համարվում է որպես իրավապաշտպանական և խաղաղասիրական ճանաչված կազմակերպություն:

Գրադարան