Հասցեագիրք

  • Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ՝ ՄԻԺԻ

    Երևան 0019, Այգեձոր 4/1

    (+374 10) 26 47 12, (+374 91) 43 21 19

    (+374 10) 26 47 12

    info@idhr.am

    http://www.idhr.am/

    Գործունեություն

    ՄԻԺԻ-ն փորձում է նպաստել Հայաստանում և տարածաշրջանում մարդկային զարգացմանն ուղղված քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական պետության արժեքային հիմքերի, սկզբունքների ու հաստատությունների ձևավորման գործընթացներին: ՄԻԺԻ-ն փորձում է վերլուծել, քննարկել և արծարծել հանրային խնդիրները՝ գիտական, մշակութային և այլ միջոցներով, ինչպես նաև նպաստում և առիթներ է ներկայացնում այդ խնդիրների լուծումների որոնման համար Հայաստանում, Սփյուռքում և տարածաշրջանում: Ակտիվ համագործակցելով մտավոր ու գործուն ուժերի և օղակների հետ, ինչպես նաև ապահովելով ժողովրդի մասնակցությունը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, և թե՛ տարածաշրջանում, փորձում է զարգացնել ազգային և հասարակական ինքնագիտակցությունը ու ազգային և հասարակական հիմնախնդիրները դնել հանրային որոշումների օրակարգում:[/p] Փորձում է նպաստել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների՝ նոր որակով զարգացմանը, ապահովել կայուն և արդյունավետ երկխոսություն Հայաստանի և Սփյուռքի հայ գաղթօջախների միջև, ամրապնդել Սփյուռքի գործուն մասնակցությունը հայաստանյան թե՛ հասարակական-քաղաքական, թե՛ սոցիալ-տնտեսական և թե՛ մշակութային-կրթական ձեռնարկներին և փոխադարձաբար: Փորձում է նպաստել քաղաքացիական հասարակության զանազան ոլորտների ու պետության միջև ներդաշնակ երկխոսության և համագործակցության զարգացմանը: Փորձում է ստեղծել այնպիսի միջավայր, որն ընտրելով՝ մարդիկ հնարավորություն կունենան զարգացնել իրենց գիտելիքները և կառուցողաբար դրսևորել իրենց գիտելքիներն ու կարողությունները, ինչպես նաև ստանալ տեղեկություններ, փոխանակել տեսակետներ և նոր գաղափարներ, համագործակցել միմյանց հետ:

    Նպատակները

    ՄԻԺԻ-ի հիմնական նպատակն է նպաստել մարդու իրավունքների սկզբունքների վրա հիմնված ժողովրդավարական պետության զարգացմանը Հայաստանում, նպաստել` Հայաստանում սոցիալ-տնտեսական արդար և սոլիդար հասարակարգի զարգացմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության արժեքային ու սահմանակարգային հիմքերի վրա կառուցված համագործակցային միջավայրի ձևավորմանը Հարավային Կովկասում:

    Պատմություն

    Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ՝ ՄԻԺԻ ոչ կառավարական, անկախ կազմակերպությունը գրանցվել է 1999թ.-ի օգոստոսին: