Հասցեագիրք

• Սպառողների իրավունքների պաշտպանության միության

www.consumer.am

(+37410) ------

(+37410) ------

upcr@web.am, lusineyagubyan@yahoo.com

http://www.consumer.am

Գործունեություն

Կազմակերպության գործունեության ներկայիս հիմնական ուղղություններ են՝

սպառողների իրենց իրավունքների մասին գիտելիքների մակարդակի և քաղաքացիական ակտիվության բարձրացումը,

ծառայությունների սերտիֆիկացման մակարդակի բարձրացումը Հայաստանում,

սպառողների իրավական պաշտպանության իրավական դաշտի կատարելագործումը և դրա պահանջների կիրառման մոնիտորինգը,

ապրանքների և ծառայությունների անկախ փորձաքննության անցկացումը, Կազմակերպությունը ակտիվորեն մասնակցել է ՀՀ "Սպառողների պաշտպանության մասին" օրենքի նախագծի, ՄԱԿ-ի "Մարդկային զարգացման զեկույցի" մշակմանը, որպես փորձագետներ մասնագետներ է տրամադրում պետական փորձագիտական լաբորատորիաների հավաստագրման հանձնաժողովին, միության նախագան հանդիսանում է որակի պետական հանձնաժողովի անդամ: Պարբերաբար հրապարակումներ և հաղորդուներ են տրվում "Հայաստանի Հանրապետություն", "ինդ", "Դելովոյ Էքսպրես" թերթերում, "Ազգային ռադիո", "Վեմ ՖՄ", "Լոռի", ռադիոընկերություններում, "Հ1", "Շանթ", "Պրոմեթևս" "Երևան" և "ուգարք" հեռուստաընկերություններում և այլ զանգվածային լրատվության միջոցներում:

Նպատակները

Միության հիմնական նպատակն ու խնդիրն է սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությունը:
Նշված նպատակին և խնդրին հասնելու համար կազմակերպությունը՝

կազմակերպում է հասարակական կարծիքի ուսումնասիրություն.

աջակցում է ապրանքների և ծառայություների անկախ փորձաքննության կազմակերպմանը.

ապահովում է սպառողներին արտադրվող և բնակչությանը առաջարկվող պարենային և ոչ պարենային ապրանքների տեսականու և որակի մասին անկողմնակալ տեղեկատվությամբ.

դասախոսությունների, սեմինարների և խորհրդատվական ծառայությունների միջոցով կազմակերպում է սպառողների իրավական, ապրանքագիտական և տեղեկատու-խորհրդատվական օգնություն.

օգտագործում է զանգվածային լրատվության միջոցները սպառման կուլտուրայի, տնային տնտեսության (ընտանեկան բյուջեի) վարման արդյունավետ եղանակների պրոպագանդման, սննդամթերքի, ապրանքների և ծառայությունների որակի մասին գիտելիքների տարածման համար.

աջակցում է սպառողների շահերի հետ կապված խնդիրների գիտական հետազոտություններին,

աջակցում է սպառման ապրանքների ցուցահանդեսների կազմակերպմանը.

սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում սպառողների կյանքի, առողջության, գույքի և շրջակա միջավայրի համար վտանգավոր ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) որակի բարձրացման կամ այդպիսիք արտադրությունից և շրջանառությունից հանելու վերաբերյալ:

Պատմություն

"Սպառողների շահերի պաշտպանության միություն" հասարակական կազմակերպությունը հիմնվել է 1996թ. դեկտեմբերին: