Հասցեագիրք

• Արազա ԲՀԿ

ք.Երևան 0028 փ. Կիևյան 7 բն. 94 (իրավաբանական)
ք.Երևան 0012 փ. Ա.Խաչատրյան 26շ.,50բն. (գրասենյակ)

(+37410) 26 52 82, 22 70 97, 27 89 06

(+374-10) 22 70 97

araza@arminco.com, araza@info.am

http://www.araza.info.am/index.html

Գործունեություն

«Արազա»-ն զբաղվում է գործազուրկ, փախստական, հատուկ կարիքներով ընտանիքների սոցիալիզացիայի և շահերի պաշտպանությամբ՝ անվճար իրավաբանական օգնության, տեղեկատվական և միջնորդային ծառայություններ մատուցելու, կրթական, մասնագիտական ուսուցման, աշխատատեղերի ստեղծման, օրենսդրական բարեփոխումների և մարդասիրական օգնության ծրագրերի իրականացման միջոցով: [/p]

"Փոքր բիզնեսի ստեղծման ծրագիր"` 15 գործազուրկների համար բիզնեսի կառավարման հմտությունների ուսուցում, գործունեության աջակցություն և վերահսկում:

"Ամառային ճամբար" Բուլղարիայում և Վրաստանում 20 փախստական երեխաների համար

"Ամառային բակային ճամբար" 150 փախստական և տեղացի երեխաների համար ք.Երևան

Անկախ դիտորդի առաքելության լուսաբանման և հմտությունների ուսուցման սեմինարների շարք ՀԿ-ների համար Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Աշտարակ, Արտաշատ քաղաքներում

"Ընտրողների իրավունքների լուսաբանում և քաղաքացիական ակտիվության քարոզչություն" - ընտրողների իրավական գիտելիքների և իրավունքի պաշտպանվածության բարձրացման նպատակով ԱԺ-ի և ՏԻՄ-երի ընտրությունների ժամանակ

"Գործազուրկ փախստականների տվյալների բազայի ստեղծում"

"Հրուշակեղենի տուփերի արտադրություն"` 30 աշխատատեղի և կազմակերպությանն աջակցող ձեռնարկության ստեղծում

"Ցանցային մարկետինգի հմտություններ" ուսուցողական դասընթացներ 75 գործազուրկների համար

"Անցագրային փաստաթուղթ"-ի օգտվելու կարգը մեկնաբանող հուշաթերթիկների հրատարակում, տարածում, լուսաբանման հանդիպումների շարք Երեւան քաղաքի փախստականների կոմպակտ բնակության 7 վայրերում:

Հայաստանում Առաջին "Փոքր ծավալի բրոնզե քանդակ"-ի սիմպոզիում` նվիրված Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, և ցուցահանդես Ազգային Պատկերասրահում

"Իրավաբանական պաշտպանվածություն"- անվճար իրավաբանական օգնության և տեղեկատվության տարածում: Գեղարքունիքի և Տավուշի մարզերում գրասենյակների ստեղծում

Անվճար իրավաբանական կլինիկաների և անվճար իրավաբանական օգնության ծառայությունների ցանցի ստեղծում

ՀԿ-ների ներգրավում "Զբաղվածության իրավունքի պաշտպանվածություն", "ՀՀ բնակչության զբաղվածության մասին" օրենքի նախագծի բարեփոխումների գործընթացին

"Արազա"-ի և նրան աջակցող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 2 տնտեսությունների կարողությունների զարգացման, ֆինանսական կայունության ապահովման նպատակով երեք կանադացի փորձագետ-խորհրդատուների հրավերք, մենեջմենտի, ռազմավարական և բիզնես պլան կազմելու հմտությունների ուսուցման և մշակման համար:

Կոտայքի մարզի Սոլակ գյուղում վերանորոգվող ճանապարհների վերահսկում

"Ժողովրդի մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացին": Օրենքների ընդունման գործընթացում ՀԿ-ների մասնակցության կարգի և հմտությունների ուսուցում:

Նպատակները

Կազմակերպության գործունեությունն իր ստեղծման առաջին օրվանից նպատակաուղղված է իրավասոցիալական ուղղվածության ծրագրերի իրականացմանը, որն արտահայտվում է ոչ միայն ծառայությունների մատուցման, այլ նաև օրենսդարական բարեփոխումներին աջակացող ծրագրերի մասնակցությամբ:[/p] [p]Կազմակերպության կողմից մատուցվող անվճար իրավաբանական օգնության, տեղեկատվական, միջնորդային ծառայությունները մատուցվում են սոցիալապես անապահով ընտանիքներին փորձառու բարձր որակավորում ունեցող մասնագիտական կազմի կողմից:[/p] [p]Կազմակերպությունը բազմիցս մասնակցել է օրենսդրական բարեփոխումներին միտված ծրագրերին:[/p]