Հայտարարություններ

  • Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարություն

    27.03.2012
    Մարտի 27-ին` ժամը 12-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի 2010 թ. հուլիսին Տավուշի մարզի մարտական դիրքերում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը։

  • ՔՀԻ–ն ասուլիսի է հրավիրում Հովակիմյանի գործի վերաբերյալ

    26.03.2012
    «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն ասուլիսի է հրավիրում Ստեփան Հովակիմյանի՝ 2 տարուց ավելի կալանքի տակ գտնվելու և նրա գործի անարդյունավետ քննության առիթով։ Ասուլիսը տեղի կունենա 2012թ. մարտի 26-ին՝ ժամը 12:00-ին,«Ուրբաթ» ակումբում (Տերյան 3)։

  • Գյումրիում 5-րդ անգամ նշվելու է Խոսքի ազատության օրը

    25.03.2012
    Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը նախաձեռնել է տոնական հանդիսություն, որը տեղի կունենա մարտի 25-ին՝ ժամը 14:00-16:00-ին, Գյումրու «Կինո Հոկտեմբեր»-ի ճեմասրահում` Գյումրի, Վարդանանց (կենտրոնական) հրապարակ հասցեում:

  • Ընտրությունների լուսաբանում առցանց հարթակում

    20.03.2012
    ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է Ստեփան Հովակիմյանի խոշտանգման գործով բողոքը՝ հիմքեր չլինելու պատճառաբանությամբ։ Ստեփան Հովակիմյանի փաստաբանը հայտնեց, որ դիմելու է Եվրոպական դատարան։

  • Փախստական կանայք. հանդիպում–քննարկում

    14.03.2012
    Մարտի 14-ին` ժամը 14։00–ին Կանանց ռեսուրսային կենտրոնում տեղի կունենա «Փախստական կանայք» խորագրով հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն փախստական կանանց ներկա իրավիճակը, առօրյա խնդիրները, նաև այն, թե ովքեր են փախստականները, ապաստան հայցողները և այլն: 

  • Փաստաբան Արթուր Գրիգորյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի գործով վճիռ

    07.03.2012
    Մարտի 7–ին՝ ժամը 14։50–ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խանդանյանը կհրապարակի «Փաստաբան Արթուր Գրիգորյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի» գործով վճիռը։

  • Կովկասի օր

    11.02.2012
    Փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա «Կովկասի օր» խորագրով միջոցառում՝ նվիրված Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության գաղափարի տարածմանը և երիտասարդների միջև հաղորդակցության հաստատմանը: Մուտքն ազատ է:

  • Քննարկում. ՔԿՀ դիտորդական խումբ

    08.02.2012
    ՀՀ ԱՆ ՔԿՀ հասարակական դիտորդների խումբը ս.թ. փետրվարի 8-ին` ժամը 12:00-ից 14:00-ն հրավիրում է Ձեզ մասնակցելու' «ՀՀ Արդարադատության Նախարարության Քրեակատարողական Հիմնարկներում և Մարմիններում Հասարակական Վերահսկողություն Իրականացնող Հասարակական Դիտորդների Խմբի 2011 թվականի ընթացքում ներկայացված հրատապ հաշվետվությունների և դիմումների վերաբերյալ» թեմայով քննարկմանը:

  • Նախորդ
  • Հաջորդ