Կրկնակի փորձաքննության արդյունքները պաշտոնապես դեռ չեն հրապարակվում
20.01.2012
Զինծառայող Տիգրան Համբարձումյանի մահվան գործով դատաբժշկական կրկնակի փորձաքննության արդյունքները 2011թ. դեկտեմբերից պատրաստ են: ՊՆ քննչական վարչությունը երկուշաբթի օրը միայն կտեղեկացնի մեզ՝ նպատակահարմար գտնո՞ւմ են փորձաքննության արդյունքների վերաբերյալ որոշակի տեղեկատվություն տրամադրել, թե՞ ոչ: Տիգրան Համբարձումյանի հայրը՝ Բենիկ Համբարձումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նոր փորձաքննությամբ դատաբժիշկ Սևոյանը փորձել է «սվաղել» նախորդ փորձաքննության արդյունքները: «Ոչ մի նոր, լուրջ բան, որը կարող է օգնել գործի բացահայտմանը»,- կարծում է զինվորի հայրը: