Նորություններ

  • ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն ուսումնասիրում է խոշտանգումների հետ կապված իրավիճակը Հայաստանում

    10.05.2012
    Մայիսի 10–ին և 11-ին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն ուսումնասիրում է խոշտանգումների հետ կապված իրավիճակը Հայաստանում: Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և իր անդամ կազմակերպություն Քաղաքացիական հասարակության ինստիտուտը զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի վերահսկող մարմնին, որում հատկապես ընդգծել են պետության կողմից թույլ տված երեք բացթողումները' խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի առնչությամբ:

  • ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն այսօր քննարկում է Հայաստանի զեկույցը

    10.05.2012
    2012թ.մայիսի 7-ից հունիսի 1-ը տեղի է ունենում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 48-րդ նիստը, որտեղ դիտարկվելու է նաև Հայաստանի Հանրապետության երրորդ պարբերական զեկույցը։ Հայաստանի քաղաքացիական հասարակության կողմից ներկայացվել է 7 այլընտրանքային զեկույց, այդ թվում՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) կողմից։ Այսօր՝մայիսի 10-ին, Ժնևում տեղի կունենա Հայաստանի զեկույցի քննարկումը։

  • Նոր փաստաբանը հանդես եկավ նոր փաստարկներով

    08.05.2012
    Մոսկվա կինոթատրոնի գողության գործով դատավարությունն այսօր շարունակվեց. մեղադրյալ Վահրամ Քերոբյանի նոր փաստաբանը դատական նիստը սկսեց նոր փաստարկներով: Փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդեց Երևանի Կենտրոն Նորք–Մարաշ ընդհանուր իրավասության դատարանին Քերոբյանին անհապաղ ազատ արձակել, քանի որ Քերոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ժամկետը վերացել է դեռ 2010թ. հունիս ամսից:

  • Ալ. Իսկանդարյան. ընդդիմադիր բողոքները ԱԺ–ում հնչելու հնարավորություն կունենան

    08.05.2012
    «Նախորդ Ազգային ժողովում հնչում էր միայն մեկ կուսակցության՝ «Ժառանգության» ձայնը, իսկ Հայ ազգային կոնգրեսը նույն բողոքը արտահայտում էր դրսում, քանի որ, եթե քաղաքականությունը չեն թողնում քաղաքականության մեջ մտնի, այն հնչում է դրսում»,- կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը՝ Կովկասյան ինստիտուտի ղեկավարը:

  • Քարոզարշավի լուսաբանման խնդիրները. ԵՄԱ-ն ամփոփել է մոնիթորինգի արդյունքները

    08.05.2012
    Երևանի մամուլի ակումբը հրապարակել է Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների լուսաբանման մոնիթորինգի վերջնական արդյունքները: Ամփոփելով նախընտրական քարոզարշավի լուսաբանումը՝ կազմակերպությունը արձանագրել է, որ հեռարձակող լրատվամիջոցները գործել են հավասարակշռված և հնարավորություն են տվել քաղաքական ուժերին իրենց ծրագրերն ու դիրքորոշումը ընտրազանգվածին ներկայացնելու համար: Սա չեն ժխտում նաև կուսակցությունները:

  • Քվեարկության օրը ՄԻՊ–ը ստացել է 310 ահազանգ

    08.05.2012
    Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գիծը նախընտրական շրջանում և ընտրությունների օրը գործել է շուրջօրյա: Ընդհանուր առմամբ Պաշտպանը ընտրական իրավունքների իրացման վերաբերյալ ստացել է 310 ահազանգ: Նախընտրական քարոզչության ընթացքում ստացվել է 106 ահազանգ. 64` Երևանից, 42` մարզերից: Ընտրության օրը ստացվել է 204 ահազանգ. 114` Երևանից, 90` մարզերից: Ստացված ահազանգերով Պաշտպանի արագ արձագանքման խմբերը 119 դեպքերում տեղում տրամադրել են իրավական աջակցություն. տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։

  • Քվեաթերթիկի հետ 10.000 դրամ՝ «բգներիդ կանգնի» գրությամբ

    07.05.2012
    Դավիթաշենի բնակիչներից մեկը վերադարձրել է ընտրակաշառքը։ Թիվ 05/04 ընտրատեղամասի հանձնաժողովը քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ ծրարներից մեկից դուրս է եկել 10.000 դրամ, իսկ քվեաթերթիկի վրա գրված է եղել. «բգներիդ կանգնի»:

  • ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները

    07.05.2012
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները՝ ընտրական բոլոր 1982 տեղամասերից ստացված տվյալների հիման վրա: Ըստ այդ տվյալների՝ համամասնական ընտրակարգով ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Հայաստանի հանրապետական կուսակցություն` 44.05 %, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 30.20 %, Հայ ազգային կոնգրես` 7.10 %, «Ժառանգություն» կուսակցություն` 5.79 %, Հայ Յեղափոխական Դաշնակցություն` 5.73 %, «Օրինաց երկիր» կուսակցություն` 5.49 %, Հայաստանի կոմունիստական կուսակցություն` 1.06 %, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն` 0.37 %, «Միավորված հայեր» կուսակցություն` 0.20 %:

  • Իրավապահ մարմիններն ամփոփում են քվեարկության օրը ստացած ահազանգերը

    07.05.2012
    Մայիսի 6-ի ժամը 23:00-ի դրությամբ՝ ՀՀ Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել 84 հաղորդման, որոնցից 20-ը ստացվել է դատախազությունում գործող թեժ գծով, իսկ 50-ին ընթացք է տրվել` դատախազության կողմից իրականացված ԶԼՄ մոնիտորինգի արդյունքում: Հարուցվել է 3 քրեական գործ:

  • ՊՆ. Մեծ Մասրիկում ժամկետային զինծառայողների քվեարկություն չի եղել

    06.05.2012
    «Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնության 080-080-804 թեժ գծին մայիսի 6–ին՝ ժամը 10։10, ահազանգ էր հնչել այնմասին, որ թիվ 23 ընտրատարածքի Մեծ Մասրիկի ընտրատեղամասում զինվորականները քվեարկել են առանց փաստաթղթերի։ ՀՀ պաշտպանության նախարարությունը այս ահազանգի վերաբերյալ տեղեկացնում է, որ նշված ընտրատեղամասում զորամասերի ընտրողների ցուցակներով ժամկետային զինծառայողների քվեարկություն չի կատարվել:

  • Նախորդ
  • Հաջորդ