Նորություններ

  • Ֆոտոդասընթացի մասնակիցները կլուսանկարեն սահմանամերձ համայնքի առօրյան

    03.04.2016
    Քաղաքացիական հասարակության ինստիտուտը PAN Photo-ի հետ համագործակցությամբ մարտի 22-25-ը կազմակերպեց լուսանկարչության դասընթաց ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների դպրոցների աշակերտների համար: Դասընթացին մասնակցած աշակերտները կլուսանկարեն իրենց համայնքի առօրյան: Լուսանկարներն ու ֆոտոպատմությունները կներկայացվեն «Կյանքը սահմանում» խորագրով ցուցահանդեսին:

  • Պատգամավորները քննարկել են պրոբացիայի վերաբերյալ օրենսդրական փաթեթը

    01.04.2016
    Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ կստեղծվի պրոբացիայի ծառայություն, որն ունակ կլինի ամբողջությամբ լուծելու օրենքով պրոբացիայի ծառայության առջև դրված խնդիրները և իրականացնելու օրենքով իրեն վերապահված լիազորություններն ու գործառույթները:

  • Պրոբացիայի ծառայության վերաբերյալ օրենսդրական փաթեթը հավանության արժանացավ

    31.03.2016
    Ծառայությունն, օրենքով նախատեսված դեպքերում, իրականացնելու է հանցագործություն կատարելու մեջ մեղադվող կամ դատապարտված անձանց նկատմամբ վերահսկողություն, ուղղորդում և աջակցություն՝ նպատակ ունենալով նպաստել նրա վերականգնմանը և սոցիալական ինտեգրմանը, ինչպես նաև՝ ապահովել հանրային անվտանգությունը:

  • «Զգույշ եղեք ձեր ձևակերպումների մեջ». Արտակ Կիրակոսյանը՝ Վենետիկի հանձնաժողովին

    15.03.2016
    «Այն եզրակացությունները, որոնք տրվում են ձեր կողմից, շատ կարևոր են Հայաստանի համար, շատ շնորհակալ ենք: Բայց այն ամենը, ինչ դուք ասում եք, իշխանությունների կողմից հրամցվում է այնպես, ինչպես իրենց ձեռնտու է: Ուստի կոչ եմ անում հնարավորինս թափանցիկ լինել և զգույշ ձևակերպումների մեջ, քանի որ ձեր ասածները պետք եղած դեպքում ներկայացվում են որպես...

  • ՔՀԻ-ն բաց նամակ է հղել պետական կառույցներին

    14.03.2016
    Նամակում պետական պաշտոնյաներին կոչ է արվում իրենց լիազորությունների սահմանում աջակցել ՔՀԻ առաջարկությունների ներառմանը ՀՀ ընտրական օրենսգրքի քննարկվող նախագծում՝ Հայաստանում արդար, ազատ և թափանցիկ ընտրություններ ապահովելու նպատակով:

  • Խոշտանգումների վերաբերյալ ՀՔԾ-ում քննված գործերի վիճակագրությունը

    22.02.2016
    2015թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի (խոշտանգումը) վերաբերյալ նախապատրաստվել է 73 նյութ, որոնցից 61-ով հարուցվել են քրեական գործեր, իսկ 12-ով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի կամ հանցադեպի բացակայության պատճառով:

  • Մեկնարկել է ՔՀԻ-ի «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագիրը

    11.02.2016
    Ծրագրի նպատակն է այլընտրանքային պատիժների կիրառման արդյունավետությունը բարձրացնելու միջոցով նպաստել Հայաստանում լիարժեք գործող Պրոբացիայի ծառայության ստեղծմանը: Ծրագրի հիմնական խնդիրներից է հեշտացնել իրավախախտում կատարած անձանց վերականգնումը և վերասոցիալականացումը, ինչպես նաև...

  • Ընտրախախտումների վերաբերյալ հարուցվել է 72 քրեական գործ

    09.02.2016
    Փետրվարի 9-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հարուցվել է 72 քրեական գործ: 19 քրեական գործ 22 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 30 քրեական գործերով 34 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ:

  • Ընտրախախտումների վերաբերյալ քննվող 10 գործ ՔԿ-ն ուղարկել է դատարան

    01.02.2016
    Նշված քրեական գործերը վերաբերում են թիվ 8/08, 8/25, 10/15, 10/14, 2/32, 1/07, 39/39, 33/35, 34/05, 37/09 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերին։ Մեղադրանք է առաջադրվել 10 անձի, որոնց վերաբերյալ մեղադրական եզրակացությունները հաստատվել են հսկող դատախազների կողմից և ուղարկվել դատարան։

  • Մեղադրանք է առաջադրվել թիվ 1/05 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին

    29.01.2016
    Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ թիվ 1/05 ընտրատեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկված, նույն հասցեում հաշվառված Մարինե Վարդանյանի և Նաիրա Առուստամյանի փոխարեն քվեարկել է նույն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը։

  • Նախորդ
  • Հաջորդ