Տեսանկյուն

  • Ժամկետից շուտ զորացրվածներ. զինվորների հիվանդությունները և դրանց պատճառները

    03.02.2012
    «Զինվորի մայր» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է ժամկետից շուտ զորացրված զինվորների առողջական խնդիրները: Պատահականության սկզբունքով ընտրված 300 զորացրված զինվորների մեծ մասն ունեցել է նյարդային խանգարումներ, սրտամկանի արատներ, շնչառական ուղիների հիվանդություններ և տեսողական խնդիրներ: Տարածված են նաև ողնաշարի և ոսկրային հիվանդությունները: Վիրաբուժական միջամտություն պահանջող հիվանդությունները շատ ավելի քիչ են եղել:

  • Խոսում են պարի լեզվով

    03.02.2012
    Հայկ Հոբոսյանը թեև ամբողջությամբ չի լսում երաժշտական հնչյունները, բայց կարողանում է շարժվել ռիթմով ու գեղեցիկ։ Հինգ ամսականում Հայկը կորցրել է լսողությունը ինֆեկցիոն հիվանդության պատճառով: Այժմ լսողական օժանդակ սարքի օգնությամբ լսում է միայն 4 տոկոսով:

  • Ներառական կրթություն. վերաբերմունքի խնդիրն ամենախոցելին է

    30.01.2012
    Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թիվ 1 հանրակրթական դպրոցը ներառական կրթություն է իրականացնում 2008թ.-ից: Այսօր դպրոցում սովորում է հատուկ կարիքներով 41 աշակերտ (մտավոր թեթև խնդիրներով, հենաշարժական, լսողության և այլ խնդիրներով երեխաներ): «Կարելի է ասել, ես մի կերպ եմ իմ երեխային տեղավորել այդ դպրոց, որովհետև ասում էին տարեք գիշերօթիկ կամ հատուկ դպրոց՝ հաշվի չառնելով, որ երեխան ընդամենը ֆիզիկական պրոբլեմներ ունի, առանց ստուգելու նրա մտավոր կարողությունները»,- պատմում է տիկին Լուսինեն, ում աղջիկը սովորում է երրորդ դասարանում:

  • Նախագահը չի կարող արդարադատություն իրականացնել

    27.01.2012
    ՀՀ նախագահը չի կարող կատարել դատական մարմնի գործառույթ ու պատիժ սահմանել այս կամ այն մարդու համար: Նախագահը միայն կարող է օգտվել իր բացառիկ իրավունքից ու ներում շնորհել: «2003թ. ՀՀ նախագահը մահապատժի դատապարտավածներին ներում է շնորհել՝ հավելելով, որ նրանց բոլորի պատիժը փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ, այն դեպքում, երբ Հայաստանում Սահմանադրությամբ կամ որևէ օրենսդրական ակտով նախագահին նման լիազորություն չի տրվում»,- ասաց Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:

  • Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ վերադառնալով 2007թ. ցուցանիշին

    25.01.2012
    «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության վերաբերյալ 2011-2012թթ. զեկույցը: Հայաստանը 179 երկրների շարքում 77-րդ տեղում է: Նույն դիրքում Հայաստանը եղել էր 2007թ.: «Հայաստանի 24 սանդղակով բարձրանալը թեև տպավորիչ է, բայց, փաստորեն, նա հայտնվել է այն դիրքում, որում 3 տարի առաջ էր. 2008 թ. ընտրություններից հետո՝ խիստ հետապնդումներից առաջ: ԶԼՄ-ներն, այնուամենայնիվ, մշտապես դատական ճնշումների տակ են, իսկ որպես փոխհատուցում պահանջվող գումարները մտահոգիչ են: Ինքնակարգավորումը դժվար խնդիր է, որը դեռ լուծված չէ»,- գրված է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության վերջին զեկույցում:

  • Անչափահաս դատապարտյալներն ուզում են ունենալ մասնագիտության ընտրության լայն հնարավորություն

    24.01.2012
    Օրենսդրությամբ սահմանված է անչափահաս ազատազրկվածների կրթության և մասնագիտական ուսուցման իրավունքը, սակայն գործնականում այն լիարժեքորեն չի ապահովվում. այս եզրակացությանն է հանգել «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն «Անչափահաս ազատազրկվածների կրթությունը և մասնագիտական ուսուցումը» հետազոտության արդյունքում:

  • Human Rights Watch–ը հրապարակեց տարեկան զեկույցը

    23.01.2012
    Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հունվարի 22-ին հրապարակել է հերթական տարեկան զեկույցը։ Հայաստանի իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները, և միջազգային գործընկերներն ամբողջովին չեն օգտագործում իրենց ազդեցության լծակները՝ իրավիճակը բարելավելու համար. այս եզրակացության է եկել Human Rights Watch-ը։

  • 23 տարի է սպասում են բնակարան ստանալուն

    19.01.2012
    «Մենք հիմա շատ վատ պայմաններում ենք ապրում, քանի որ 4 հոգով մի փոքրիկ սենյակում ենք, փոքրիկ աղջիկս գետնին է քնում, քանի որ մահճակալ չկա, պատերը բորբոսնում են, պատուհանը, որ անզգույշ ես կպնում պոկվում է, զուգարանը ընդհանուր է»,- ասում է 1991թ. Բաքվից Հայաստան եկած Իրինա Գալոյանը: Պետական կառույցներին ուղղված նամակների պատասխանների համաձայն՝ առաջնահերթության իրավունքով իրենց բնակարան չի հասնում, բայց Իրինա Գալոյանը համոզված է, որ իրենց խաբել են ու շարունակում են խաբել:

  • Նորից ուզում են էլեկտրահարման վարկածն առաջ քաշել

    18.01.2012
    Սուրեն Օհանջանյանը չի հասկանում, թե ինչպես էլեկտրահարման վարկածը երկրորդ անգամ հերքվելուց հետո, քննչական մարմինն ու դատախազությունը շարունակում են պնդել, որ իրենց զինծառայող որդին մահացել է էլեկտրահարումից: 2011թ. ավարտին Օհանջանյանների և քննչական խմբի հետ հանդիպում է ունեցել ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը։ Հանդիպման ընթացքում նախարարը հանձնարարել է քննիչներին կատարել բոլոր անհրաժեշտ աշխատանքները և հունվարի վերջին զեկուցել իրեն արդյունքների մասին։

  • Թեղուտի պաշտպանության խումբը կառավարության համար «մտրակ» է փնտրում

    12.01.2012
    Թեղուտի խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունները վերջերս դիմել են Օրհուսի համապատասխանության կոմիտեին, քանի որ կարծում են, որ ՀՀ կառավարությունը խախտել է Օրհուսի կոնվենցիայի սկզբունքները: Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խումբը հետամուտ է լինելու, որպեսզի կառավարությունը կատարի Օրհուսի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները: Նրա խոսքերով՝ իրենք մտադիր են որպես «մտրակ» օգտագործել նաև տարբեր միջազգային կառույցների և Թեղուտի խնդիրը բարձրացնելու են նաև Եվրախորհրդում և ԵԽԽՎ-ում:

  • Հաջորդ