Տեսանկյուն

  • Խոշտանգման դեպքերը չեն ապացուցվում, խոշտանգողները մնում են անպատիժ

    22.12.2017
    Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) խոշտանգումների հատկանիշներով հարուցված սակավաթիվ քրեական գործերը, որպես կանոն, նախաքննության փուլում կարճվում են հանցակազմի կամ հանցադեպի բացակայության հիմքով և չեն հասնում դատարան: Հայաստանի Հանրապետությունը 1993թ.-ին վավերացրեց «Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիան, սակայն ՀՀ քրեական օրենսգրքում «խոշտանգում» եզրույթը Կոնվենցիայի ձևակերպմանը համապատասխանեցվեց միայն վերջերս:

  • Խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ պայքարը ՀՀ-ում. պետական և հասարակական կառույցներ

    21.12.2017
    1993թ.-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի 1984թ. կոնվենցիան (հետայսու՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիա), իսկ 2006թ.-ին վավերացրեց այդ կոնվենցիայի Կամընտիր արձանագրությունը (2002թ.), որով նախատեսվում էր ստեղծել խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ:

  • Զբաղվածությունը՝ դատապարտյալի վերականգնման ու վերաինտեգրման լավագույն միջոց

    06.12.2017
    Ազատազրկման վայրում գտնված անձը, անկախ իր մարդկային և մասնագիտական որակներից, աշխատաշուկայում բախվում է խտրական վերաբերմունքի և բազմաթիվ փակ դռների: Պետությունը, նրան աջակցելով, ոչ միայն լուծում է զբաղվածության ապահովման և վերասոցիալականացման խնդիր, այլև՝ կանխում է տվյալ անձի կողմից նորից հանցագործություն կատարելու ռիսկը:

  • Պրոբացիայի շահառուի անձնական գործի վարման մեթոդիկան

    22.11.2017
    Էլեկտրոնային համակարգի ներդրումը կարող է զգալիորեն բարձրացնել պրոբացիայի ծառայության աշխատանքի արդյունավետությունը, խնայել միջոցներ և ժամանակ, նպաստել ոչ միայն առանձին շահառուների գործի վարման որակին, այլև համակարգային խնդիրների լուծմանը։ Էլեկտրոնային համակարգը կարող է շահագործվել ինչպես ներքին փակ ցանցի միջոցով, այնպես էլ ինտերնետ հասանելիության ապահովմամբ։

  • Պրոբացիայի շահառուի անձնական գործի վարում, ձևաթղթեր

    15.11.2017
    Անձնական գործի վարման աշխատանքի հեշտացման, կանոնակարգված մշակման և պրոբացիայի խնդիրների համար առավելագույն տեղեկատվություն ներառելու համար առաջարկվում է գործի վարման հետևյալ ձևաչափը․ 1. Անձնական գործի տվյալներ․ 2. ձևաթղթեր, որոնք պարունակում են Պրոբացիայի շահառուի անձնական ...

  • Պրոբացիայի շահառուի վերաբերյալ տեղեկություն պարունակող փաստաթղթերի փաթեթը

    08.11.2017
    Հայաստանի Հանրապետությունում Պրոբացիայի պետական ծառայության առջև դրված խնդիրների լուծման համար կատարվող աշխատանքների բարձր արդյունավետությունը կարող է մեծապես կախված լինել պրոբացիայի շահառուների անձնական գործերի վարման արդյունավետությունից՝ հաշվի առնելով օրենսդրական պահանջների կատարումը և գործերի վարման մեթոդիկայի ճիշտ ընտրությունը։

  • Անչափահասների արդարադատություն. պատժի առանձնահատկությունները

    02.10.2017
    Արդարադատության ոլորտի բարեփոխումների շնորհիվ Հայաստանում վերջին տարիներին զգալիորեն նվազել է ազատազրկման վայրում գտնվող անչափահասների թիվը՝ հասնելով 10-15-ի: Գիտակցելով ընտանիքից, հասարակությունից մեկուսացման բացասական հետևանքները՝ ազատազրկման դատապարտելիս դատարանները մեծ մասամբ որոշում են պատիժը պայմանականորեն չկիրառել և անչափահասին հանձնել նախկինում՝ ՀՀ Քրեակատարողական ծառայության Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի, ներկայումս՝ ՀՀ պրոբացիայի պետական ծառայության վերահսկողությանը:

  • Քննարկում Պրոբացիայի պետական ծառայության գործունեության և վերականգնողական արդարադատության հնարավորությունների վերաբերյալ

    05.04.2017
    Արդարադատության նախարարության իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը և «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը ներկայացնում են վերականգնողական արդարադատության հասկացությունը և քննարկում դրա ներգործությունը իրավախախտի ու ողջ հասարակության վրա:

  • ՀՀ-ում Պրոբացիայի ծառայության կարողությունների կարիքները (Մաս 2. Հնարավոր լուծումներ)

    15.02.2017
    Հաշվի առնելով, որ UNDEF-ի աջակցությամբ ՔՀԻ-ի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում կարողությունների զարգացման ուղղությամբ որոշակի գործողություններ կիրականացվեն՝ ռիսկերի և կարիքների գնահատման գործիքների և դեպքերի կառավարման վերաբերյալ դասընթացներ, ինչպես նաև տեղեկատվության բարձրացմանն ուղղված նյութերի, պրոբացիայի մասին ֆիլմի պատրաստում և հրապարակում, առաջարկվում է՝

  • ՀՀ-ում պրոբացիայի ծառայության կարողությունների կարիքները (Մաս 1. Խնդիրների նկարագրություն)

    14.02.2017
    2017 թվականի սկզբին՝ Պրոբացիայի ծառայության մեկնարկից մեկ տարի անց, բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնել ծառայությունը, ներառյալ ոչ բավարար աշխատակազմը, բարձր մասնագիտացում ունեցող աշխատողների կարիքը, ինչպես նաև ռիսկերի և կարիքների գնահատման, դեպքերի, հարցազրույցների վարման, խոցելի խմբերի, մասնավորապես անչափահասների հետ աշխատանքի վերաբերյալ կարողությունների ամրապնդման ուղղությամբ աշխատանքների բացակայությունը: Այս փաստաթղթում ընդգրկված են ՔՀԻ-ի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հավաքագրված ՀՀ-ում պրոբացիայի ծառայությանը վերաբերող խնդիրները, ինչպես նաև առաջարկությունները, որոնք ներկայացվել են միջոցառումների մասնակիցների կողմից:

  • Հաջորդ