Տեսանկյուն

  • ՀԱԿ–ի մոտեցումները՝ մարդու իրավունքների կոնկրետ հարցերին

    04.05.2012
    «Մարդու իրավունքները Հայաստանում» կայքը խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 ուժերին հարցեր էր ուղղել՝ պարզելու նրանց դիրքորոշումը մարդու իրավունքներին առնչվող կոնկրետ խնդիրների վերաբերյալ։ Ներկայացնում ենք Հայ ազգային կոնգրեսի պատասխանը մեր հարցադրումներին։

  • Մարդու իրավունքների կոնկրետ հարցեր՝ խորհրդարան ձգտող կուսակցություններին

    04.05.2012
    «Մարդու իրավունքները Հայաստանում» կայքը խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 ուժերին հարցեր էր ուղղել՝ պարզելու նրանց դիրքորոշումը մարդու իրավունքներին առնչվող կոնկրետ խնդիրների վերաբերյալ։ Հարցումն ուղարկվել է 15 օր առաջ՝ առձեռն և էլեկտրոնային փոստերով։ Դեռևս ստացել ենք 2 պատասխան՝ «Միավորված հայեր» կուսակցությունից և Հայ ազգային կոնգրեսից։

  • Կուսակցությունները չեն ներկայացնում դատաիրավական բարեփոխումների մեխանիզմներ

    03.05.2012
    5–րդ գումարման խորհրդարան ձգտող կուսակցությունների նախընտրական ծրագրերում ներկայացված է դատաիրավական բարեփոխումների իրականացումը՝ որպես կարևոր անելիք, սակայն ոչ բոլորն են առաջարկում հստակ մեխանիզմներ, թե ինչպես կարող են հասնել իրենց նպատակներին:

  • Կրպակները կապամոնտաժվեն. ակտիվիստները շարունակելու են վերահսկել իրենց քաղաքը

    02.05.2012
    Բնապահպաններն ուրախ են, որ իրենց պայքարի արդյունքում Մաշտոցի պուրակում անօրինական կառուցված կրպակները կապամոնտաժվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ այգի այցելելուց և Երևանի քաղաքապետին ուղղված հորդորներից հետո: Սակայն ավելի ուրախ կլինեին, եթե նախագահն ընդուներ, որ անօրինական է հանրային տարածքը օգտագործման իրավունքով տրամադրել մասնավոր սեփականատիրոջ:

  • Քաղաքացիական հասարակություն և քաղաքական կուսակցություններ. համագործակցության ուղիները մասամբ են տեսանելի

    29.04.2012
    Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն անդրադառնում են քաղաքացիական հասարակության գոյության կարևորությանը երկրում, սակայն նրանցից ոչ բոլորն են հստակորեն պատկերացնում համագործակցության ուղիները: Կուսակցությունների ներկայացուցիչներն ստորագրեցին մի հռչակագիր, որով իրենց պատրաստակամությունն են հայտնում ձևավորվելիք խորհրդարանում հայտնվելու դեպքում նպաստել քաղաքական կուսակցություններ-քաղաքացիական հասարակություն գործընկերության զարգացմանը:

  • Կոնդի խնդիրը՝ այդ ընտրատարածքի պատգամավորի թեկնածուների տեսանկյունից

    27.04.2012
    Նախընտրական շրջանում Կենտրոն թաղամասի 9-րդ ընտրատարածքի ԱԺ պատգամավորության թեկնածուները հերթով գնում են Կոնդ՝ խոստանալով լուծել նրանց խնդիրները: Կոնդեցիներն ասում են, որ նախորդ ընտրություններից առաջ իրենց պատգամավորի տված խոստումները չիրականացան: Այս ընտրություններին ևս թեկնածուների խոստումները շատ են, բայց հավատը չկա՝ դրանց իրագործման։

  • Ցեղասպանության ընդունման հարցը պետք է լուծել իրավական դաշտում

    25.04.2012
    Հայոց ցեղասպանությունը պատմականորեն ստացել է իր գնահատականն ու հերթն արդեն իրավական դաշտ տեղափոխվելն է. անգամ թուրք պատմաբանների փաստարկներն են իրավական տեսանկյունից ապացուցում, որ 1915-23 թթ. իրադարձությունները համապատասխանում են Ցեղասպանության կոնվենցիայի «ցեղասպանություն» սահմանմանը: Այս մասին ապրիլի 23-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի ամբիոնից հայտնեց բրիտանացի բարիստեր Ջոֆրի Ռոբերթսոնը, ով հայերի ցեղասպանությանն իրավական գնահատական է տվել իր՝ «Արդյո՞ք տեղի է ունեցել հայերի ցեղասպանություն» իրավաբանական հուշագրում:

  • Թեկնածուներն այդպես էլ չեն բացատրում՝ ինչպե՞ս են իրագործելու իրենց խոստումները

    23.04.2012
    Նախընտրական շրջանում լրագրողներն ավելի շուտ արձանագրողի դեր են տանում՝ ԱԺ պատգամավորության թեկնածուներին չտալով այնպիսի հարցեր, որոնց պատասխաններից պարզ կդառնա՝ ինչպես են իրականացնելու իրենց նախընտրական ծրագրերը. այս եզրակացության են եկել Կովկասի ինստիտուտի մասնագետները՝ ամփոփելով 2012թ. ՀՀ խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգի առաջին փուլի արդյունքները:

  • Բրյուսովցիներն ընդդեմ նախարարի որոշման. մեկ ուսանող բերման ենթարկվեց

    19.04.2012
    Քիչ առաջ ոստիկանության «Կենտրոն» բաժնից ազատ արձակվեց Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանող, «Հրապարակ» թերթի աշխատակից Նարեկ Սամսոնյանը: Նրան առանց հիմնավորման բերման էին ենթարկել այսօր ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և բրյուսովցիների հանդիպման ընթացքում:

  • Անձնագրային դեֆիցիտ. կեղծ անձնագի՞ր են տպում, թե՞ պահանջարկն է մեծացել

    17.04.2012
    Անձնագրերի դեֆիցիտը փաստի առջև է կանգնեցրել այն մարդկանց, ովքեր խնդիր ունեն անձնագրի վավերականության հետ և այն պետք է շտապ փոխեն: Ոստիկանության անձնագրային բաժիններից ասում են՝ «բլանկ չունենք», մի քիչ սպասեք, սակայն պարզ չէ, թե որքան պետք է սպասեն:

  • Նախորդ
  • Հաջորդ