Մայիսի 13-ի մամուլի տեսություն
«Հայկական ժամանակի» փոխանցմամբ, ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված «Բանակի ներգրավումը 2008 թ-ի մարտի հայաստանյան իրադարձություններին» նախագիծը ԵԽԽՎ Բյուրոն ուղարկել է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողով, որը «կարող է որոշում կայացնել և սկանդալային այդ նախագիծն ընդգրկել ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում»: Թերթը հիշեցրել է, որ 8 կետից բաղկացած նախագծում առաջարկվում է անհատապես պատասխանատվության ենթարկել Մարտի 1-ի իրադարձություններում բանակի ներգրավման համար պատասխանատու բոլոր պաշտոնյաներին:






















