Մամուլի տեսություն

  • Ապրիլի 29-ի մամւլի տեսություն

    29.04.2010
    «Հայկական ժամանակի» «Ամաչում եմ, որ հայ եմ» հոդվածը, որը ստորագրված է «Անհայտ Չարենցավանցի», անդրադարձ է ոստիկանությունում դանակի վնասվածքներից մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի գործին. «Աշխարհի ամենաճոխ, ամենաճկուն ու ամենահարուստ հայերենով ես այսօր դժվարանում եմ գտնել մի բառ, որով կկարողանամ բնորոշել ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանության բաժանմունքումհայ ոստիկանի «թեթև ձեռքով» կատարված սպանությունը»,- գրված է հրապարակման մեջ:

  • Ապրիլի 28-ի մամուլի տեսություն

    28.04.2010
    «Եթե հանրությունն ու 24-ամյա Վահան Խալաֆյանի հարազատներն աղմուկ չբարձրացնեին և չպահանջեին այս գործով լրացուցիչ քննություն իրականացնել ու մեղավորներին պատժել, կարող եք միանգամայն վստահ լինել, որ այս գործը ևս փակված կլիներ, ինչպես Լևոն գուլյանի գործը». կարդում ենք «Հրապարակի» խմբագրականում:

  • Ապրիլի 27-ի մամուլի տեսություն

    27.04.2010
    «Առավոտը» գրել է, որ երեկ երեկոյան ձերբակալվել է ոստիկանության Չարենցավանի քրեական հետախուզության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը' պաշտոնական լիազորություններն անցնելու և ոստիկանության բաժնում 24-ամյա Վահան Խալաֆյանին ինքնասպանություն հասցնելու համար: Այս տեղեկությունը ստացվել է Հատուկ քննչական ծառայությունից:

  • Ապրիլի 24-ի մամուլի տեսություն

    24.04.2010
    «Առավոտը» գրել է, որ ոստիկանության տեղեկատվության համաձայն ապրիլի 19-ին «Նուբարաշեն» հոգեբուժական դիսպանսերում հանկարծամահ է եղել 59-ամյա դատապարտյալ Արտյոմ Պողոսյանը: Ապրիլի 20-ին դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ մահը վրա է հասել գանգուղեղային փակ, բութ վնասվածքի հետևանքով: Փաստի առթիվ ապրիլի 22-ին քրեական գործ է հարուցվել' քր.օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի մեղադրանքով:

  • Ապրիլի 23-ի մամուլի տեսություն

    23.04.2010
    «Հրապարակը» զետեղել է «Անկախ» թերթի «Ինքնագիր» բլոգում գրական մրցանակի ներկայացված ցմահ կալանավորված, բանտից երկու անգամ փաֆուստի դիմած Մհեր Ենոքյանի «Իրական պատմություն» պատմվածքը: Գրող Լևոն Ջավախյանը գրել է. «Կարդացի ու զարմացա: Իսկ զարմանքն արվեստի դուռն է: Ու էդ դռնով համարձակ ներս է մտնում Մհեր Ենոքյանը»:

  • Ապրիլի 22-ի մամուլի տեսություն

    22.04.2010
    «168 ժամը» գրել է 26-ամյա Արմինե Սահակյանի ողբերգական պատմությանը, ով երկու տարի առաջ հարս է գնացել Կապան քաղաքում ապրող Հովհաննիսյանների ընտանիքում: Սկեսուրի ու ամուսնու կշտամբանքները' օժիտ չբերելու, հարսի հետ անմարդկային վերաբերմունքը բերել են նրան, որ Արմինեն այսօր գտնվում է տուբ դիսպանսերում' կոմայի մեջ: Պարզվում է' ամիսներ առաջ իմանալով, որ կինը թոքախտով է հիվանդ, նրան բուժելու ոչ մի քայլ չի ձեռնարկվել: Արմինեի մայրը դիմել է ՀՀ ոստիկանապետին, վերջինս էլ գործը ուղարկել է ոստիկանության բաժին, սակայն Արմինեի հարազատների խոսքով, պատշաճ քննություն չի ընթանում:

  • Ապրիլի 21-ի մամուլի տեսություն

    21.04.2010
    «Առավոտի» խմբագրականում նույն դեպքի հետ կապված կարդում ենք. «Որ Հայաստանի ոստիկանության բաժիններում կարող են ծեծելով մարդ սպանել' դրանում ոչ ոք չի կասկածում: Նույնքան հավատալի է, որ հայ ոստիկանը հանի իր տաբելոյին զենքն ու կրակի վկայի կամ կասկածյալի վրա: Բայց երբ ոստիկանները դանակահարում են բերման ենթարկված քաղաքացուն, այսինքն իրենց դրսևորում են դասական քրեական տարրերի պես , դա արտառոց է նույնիսկ Հայաստանի համար»:

  • Ապրիլի 20-ի մամուլի տեսություն

    20.04.2010
    Մամուլից տեղեկանում ենք, որ երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում շարունակվել է Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի, Արմեն Ֆարմանյանի և Գոռ Քլոյանի իրավահաջորդների հայցի քննությունն ընդդեմ գլխավոր դատախազության և ՀՔԾ-ի։ «Հայկական ժամանակը» գրել է, որ դատական նիստում զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հրապարակել է դատարանին ներկայացված բողոքը, ըստ որի Մարտի 1-ի զոհերի փաստի առթիվ առանձին քրեական գործեր չեն հարուցվել, իսկ ընդհանուր գործի շրջանակներում են սպանություն կատարողները չեն բացահայտվել։

  • Ապրիլի 17-ի մամուլի տեսություն

    17.04.2010
    Շաբաթօրյա մամուլն անդրադարձել է ապրիլի 13-ին Չարեցավանի ոստիկանություն բերման ենթարկված 24-ամյա Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքներին։ «168 ժամն» իր խմբագրականում, մեջբերելով իրավապաշտպան Արթուր Սաքունցի մամուլում արված նոր բացահայտումները, գրել է․ «Վերջինիս արած բացահայտումները գրեթե կասկածի տեղ չեն թողնում, որ երիտասարդին դաժանաբար սպանել են ոստիկանական բաժանմունքում․․․այս ֆոնին Հայաստանի ոստիկանները «մի ուրիշ» ճոխությամբ նշում էին Ոստիկանի օրը»,-գրել է թերթը։

  • Ապրիլի 16-ի մամուլի տեսություն

    16.04.2010
    «Առավոտի» զրուցակից Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն ասել է․ «Զոհերի հարազատների բողոքն ընդդեմ Հատուկ քննչական մարմնի ու ՀՀ գլխավոր դատախազության անգործության լիովին տեղավորվում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված սկզբունքների շրջանակներում։ Մենք հնարավորություն ենք տալիս իշխանություններին լուծելու այդ խնդիրը, հակառակ դեպքում դիմելու ենք ԵԴ»։

  • Նախորդ
  • Հաջորդ