Նորություններ

Նոր բողոք Լևոն Գուլյանի գործով

27.07.2009

Հուլիսի 24-ին Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ անորոշ ժամանակով հետաձգեց Լեւոն Գուլյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի կարճման վերաբերյալ դատական առաջին նիստը։ Դատախազությունը կարճել է քրեական գործը, սակայն տուժողի իրավահաջորդի փաստաբանները նոր բողոքով դիմել են դատարանին։ Հիշեցնենք, որ 2007թ-ի մայիսի 12-ին ոստիկանության աշխատակիցները քրեական գործով որպես վկա անցնող Լ. Գուլյանին տարել են ՀՀ ոստիկանության վարչություն՝ օպերատիվ հարցազրույցի, որի ընթացքում, ՀՀ Ոստիկանության շենքում քննությամբ չպարզված հանգամանքներում Լևոն Գուլյանը մահացել է։