Նորություններ

Ճանաչեք իրավունքի խախտման փաստը

27.04.2010

Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ  վարչական շրջանների դատարանում շարունակվել է մարտի 1-ին հրազենային կրակոցներից սպանված Հովհաննես Հովհաննիսյանի, Սամվել Հարությունյանի և Գրիգոր Գևորգյանի հարազատների բողոքի քննությունը:

Հարզատները փաստաբան Արտակ Զեյնալյանի միջոցով վիճարկում են  Գլխավոր դատախազության և Հատուկ քննչական ծառայության անգործությունը և պահանջում' պարտավորեցնել անցկացնել մահվան հանգամանքների արդյունավետ քննություն և իրենց տրամադրել արդարացի փոխհատուցում: Նրաք համոզված են, որ 2 տարվա ընթացքում ոչ մի քայլ չի ձեռնարկվել՝սպանությունների դեպքերը բացահայտելու ուղղությամբ:

Առաջին դատական նիստին'ապրիլի 16-ին բողոքարկող կողմը  միջնորդություն էր ներկայացրել' ծանոթանալու  ՀՀ Գլխավոր դատախազության կողմից ներկայացված հիմնավորումներին:

Զոհերի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբանն Զեյնալյանն ասում է, որ 10 սպանված երիտասարդներից որևէ մեկի գործով քրեական գործ չի հարուցվել, և պետության կողմից ոտնահարվել են իրավահաջորդների իրավունքները , ինչի մասին, փաստաբանի համոզմամբ, վկայող տասնյակ փաստեր կան:

 Ինչպես նախորդ դատական նիստին, այնպես էլ այս անգամ մեղարող Հարություն Հարությունյանն ու որպես պատասխանող կողմ ներկայացած  Վահագն Հարությունյաը շարունակել են պնդել, որ զոհերի իրավահաջորդների բողոքն անհիմն է ու անարդարացի: Նրանք դատարանից պահանջել են մերժել հարազատների բղոքը:

Զեյնալյանն ասում է, որ իրենց հնարավորություն չի տրվել ծանոթանալ և ուսումնասիրել  դատական վարույթին ու անմիջապես բողոքին առնչվող նյութերի մեծ մասին.

«Իմ վստահորդները պետք է ծանոթ լիեին գործին առնչվող նյութերին: Դրանք պետք է իրենց նախաձեռնությամբ ինքնակամ տրամադրվեին մեզ: Այդ պատճառով էլ մենք պահանջում ենք նաև, որ դատարանը ճանաչի այդ իրավունքի խախտման փաստը»:

Փաստաբանը դեռ ամիսներ առաջ ՀՔԾ անգործությունը վերացնելու պահանջով դիմում-բողոք էր ներկայացրել Գլխավոր դատախազությանը, սակայն դիմումը մերժվել էր' անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Զոհերի հարազատները վստահ են, որ այս անգամ ևս դատարանը մերժելու է իրենց հայցը: Դատական նիստը հետաձգվել է մինչև մայիսի 4-ը: