Նորություններ

Վճռաբեկ դատարանը բավարարեց Լևոն Գուլյանի իրավահաջորդների հայցը

27.08.2010

Օգոստոսի 27-ին Վճռաբեկ դատարանը լսեց 2007 թ.-ի մայիսի 12-ին ոստիկանությունում մահացած Լևոն Գուլյանի իրավահաջորդների հայցը։

Ըստ գործի նյութերի 2008 թվականի մարտի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կայացվել էր որոշում Լևոն Գուլյանի մահվան վերաբերյալ քրեական գործը կարճելու վերաբերյալ, հանցագործության բացակայության պատճառաբանությամբ։ Սույն որոշումը բողոքարկվել էր Գլխավոր դատախազություն, Կենտրոն և Նոր Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան և ՀՀ Վերաքննիչ դատարան։ Վերոհիշյալ դատարանները և Գլխավոր դատախազությունը չէին բավարարել հայցը, սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանը 27.08.2010թ-ին քննելով Լևոն Գուլյանի մահվան կապակցությամբ քրեական գործը կարճելու մասին որոշումները բեկանել է դրանք և գործը վերադարձրել դատախազություն՝ նախաքննություն սկսելու համար